ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ

Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ, Արվեստագիտության թեկնածու, ՀԳՄ անդամ 2012թ.

 

Ծնվել է 1981թ. մարտի 4-ին, քաղաք Սևանում:

Ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական ֆակուլտետը և ասպիրանտուրան: Եղել է Թատերական ինստիտուտի «Արվեստ» ուսանողական ամսագրի հիմնադիր-խմբագիրը: 2006-ից առ այսօր ԵԹԿՊԻ-ի Արվեստի պատմության և տեսության ամբիոնի դասախոս է, դասավանդում է արտասահմանյան թատրոնի պատմություն առարկան: Աշխատել է «Համազգային թատրոնում»՝ որպես գրական մասի վարիչ: Ինչպես նաև՝ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի արվեստի ինստիտուտի թատրոնի բաժնի գիտաշխատող է, որտեղ և պաշտպանել է թեկնածուական թեզ՝ Վիլյամ Սարոյանի դրամատուրգիայի բեմականությունը և հայ թատրոնը» թեմայով (գիտական ղեկավար` Հենրիկ Հովհաննիսյան):

1998 թ. պարբերաբար տպագրվում է Հայաստանի, Սփյուռքի, արտերկրների (Հունաստան, Սիրիա, Լեհաստան, Վրաստան, Ղազախստան, Բեյրութ, Բելոռուս, Չինաստան) պարբերականներում` թատերախոսականներ, գիտական հոդվածներ, հրապարակախոսություն: Պատմվածքները, բանաստեղծությունները և պիեսները տպագրվել են տեղի և արտերկրի գրական մամուլում («Նոր Դար», «Նարցիս», «Գրական թերթ», «Գրեթերթ», «Անդին», «Դրամատուրգիա», «Գանձասար» (Հալեպ), «Կամուրջ» (Վրաստան), «Արմենիկա» (Հունաստան), «Դիալոգ» (Լեհաստան) և այլն), ներկայացված են համացանցային կայքէջերում, անթոլոգիաներում, ժողովածուներում: Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, հունարեն, լեհերեն և գերմաներեն:

 

Ա. Ասլիբեկյանի պիեսները բեմադրվել են Հայաստանում և Ռուսաստանում, մասնակցել մոտ երկու տասնյակ թատերական փառատոների՝ ստանալով մրցանակներ («Թռիչք քաղաքի վրայով»՝ Տիկնիկային թատրոն,2010 թ., «Քո մասին է»՝ ըստ «Բարի գալուստ իմ հեքիաթ» պատմվածքների ժողովածուի, Տիկնիկային թատրոնի փոքր բեմ, 2014 թ., «Մերսեդես»՝ Պատանի հանդիսատեսի թատրոն, 2015 թ., «Կոմիտաս.Լույս բարեբեր», Սանկտ-Պետերբուրգ, 2015 թ.):

2017 թ. Ա. Ասլիբեկյանն արժանացել է «Երևանյան գրքի փառատոնի» (YEREVAN BOOK FEST-2017) 2-րդ մրցանակի՝ «Դրամատուրգիա» անվանակարգում:

Ա.Ասլիբեկյանը եղել է մի շարք թատերական փառատոների վերլուծող հանձնաժողովի և ժյուրիի անդամ: Մասնակցել է միջազգային գիտաժողովների և ֆորումների՝ Հայաստանում և արտերկրում:

 

ԵՐԿԵՐ

1. Պրոֆեսորը (վիպակ), Եր., 2019 թ:

2. Թռիչք քաղաքի վրայով (Թատերգություններ) Եր., 2018 թ:

3. Մոյրաների նոթատետրից (Պատմվածքներ և վիպակ), Եր., 2014 թ:

4.  Բարի գալուստ իմ հեքիաթ (Պատմվածքներ և պիես), Եր., 2009 թ:

 

Հասցե՝ Երևան 04, Ղ. Փարպեցու 26, բն. 22
հեռ. բն. 53-49-20, աշխ. 53-94-14, բջջ. 094-77-88-17