ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ
Դերասանուհի, արձակագիր, լրագրող, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1998թ.
Ծնվել է 1947թ. օգոստոսի 21-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Եղել է Երևանի դրամատիկական թատրոնի դերասանուհի (1967-90թթ.)։ Թատրոնում, կինոյում և հեռուստատեսությամբ խաղացել է մոտ 100 գլխավոր դեր։ Նկարահանվել է “Հայֆիլմ” (Սոֆի “Ատամնաբույժն արևելյան” (1981), Վասիլիսա, “Հատակում” (1986) և այլն), “Մոսֆիլմ” (Լաուրա “Ո՞վ է թակում դուռս” (1982), Մոսկվայի Մ. Գորկու անվան (Ինգրիդ “Երկիր ց’պահանջ” (1972) և Կիևի Դովժենկոյի անվան (Ջեմմա Բելինիչիոնի “Սալոմիա Կրուշելնիցկայա” (1982) և “Տաջիկֆիլմ” կինոստուդիաներում։ Նկարահանվել է Հայաստանի հեռուստաթատրոնի բազմաթիվ ներկայացումներում (Ա. Չեխով “Քեռի Վանյա”, Ժ. Ժիրոդուի “Տրոյական պատերազմ չի լինի”, Ա. Ժերիի “6-րդ հարկ” և այլն)։ Թատրոնում խաղացած հիմնական դերերից են՝ Եվա (Ի. Շտոկ “Աստվածային կատակերգություն”), Լարիսա ( Ա. Օստրովսկի “Անօժիտը”), Կլեմենտին (Ա. Գորին “Մոռանալ Հերոստրատին”), Գերտրուդ (Շեքսպիր “Համլետ”) և այլն։ Խաղացել է ռադիոբեմադրություններում (Ժ. Կոկտո “Ձայն մարդկային”, Ալ. Թոփչյան “Արտագերս կամ Փառանձեմ թագուհի”, Ա. Թոփչյան “Լեդի բոմժ” և “Աստ հանգչի” մոնոդրամաները)։ Դերասանուհու խաղն աչքի է ընկնում կերպարի խորունկ հոգեբանական համոզչականությամբ, զսպվածությամբ և ներքին դրամատիկ լարումով։ Դերասանական նրա խառնվածքը առանձնակի ուժով դրսևորվեց մոնոթատրոնում, որը Հայաստանում քաղաքացիական իրավունք ստացավ նրա ջանքերի շնորհիվ։ 1990-ից Ա. Թոփչյանը տարբեր երկրներում (Ֆրանսիա, ԱՄՆ, Շվեյցարիա, Սիրիա, Գերմանիա) հանդես է գալիս հեղինակային թատրոնով՝ միաժամանակ լինելով տեքստի հեղինակ, բեմադրիչ, ղեկավար։ 1990-ից տպագրվում է հայ, ռուս և օտարալեզու մամուլում՝ հանդես գալով գեղարվեստական արձակով, հրապարակախոսական, արվեստաբանական հոդվածներով։ Գրում է հայերեն և ռուսերեն։ Նրա պատմվածքների թեման նաև արդի սփյուռքյան կյանքն է՝ դիտված նոր հայեցակետով։ Շուրջ 15 թարգմանական գրքի հեղինակ է։
ԵՐԿԵՐ
- Տագնապ, Եր., 2012։
- Անհետացում, Եր., 2010։
- Հայելի, Եր., 2008։
- Լեդի բոմժ (ռուսերեն), Եր., 1999։
- Լեդի բոմժ, Եր., 1998։
Թարգմանություններ ֆրանսերենից հայերեն և ռուսերեն
- Պոլ Էմոն – “Ճռնչոց կամ այլ աղմուկներ”, պիես, 2005թ. “Լուսաբաց”
- Էրիկ-Էմանուել Շմիտ – “Ամուսնական փոքրիկ ոճիրներ”, պիես, 2005։
- Սիլվիան Դյուպյուի – “Ես՝ անիծյալս…”, պիես, 2006։
- Սիլվիան Դյուպյուի – “Երկրորդ անկում կամ Գոդո”, պիես, 2008:
- Ա. Ստրինդբերգ – “Մադմազել Ժյուլի”, 2009:
Թարգմանություններ հայերենից ռուսերեն
- Александр Топчян, ,Операция-Банк Оттоман (роман), Лит. Армения, 2010.
ՊԱՐԳԵՎՆԵՐ
- 2010 թ. “Անհետացում” վեպի համար արժանացել է “Հայ արձակ. 21-րդ դար” մրցանակի։
- 1992թ. Ալեքսանդր Թոփչյանի “Արտագերս” (“Փառանձեմ թագուհին”) մոնոդրամի կատարման համար արժանացել է Վահան Թեքեյանի անվան մրցանակի։
- 1987թ. Ռուբեն Սևակի բանաստեղծությունների բարձրարվեստ մեկնաբանության համար արժանացել է Ռուբեն Սևակի անվան մրցանակի։
- 1987թ. արժանացել է ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման։
Հասցե՝ Երևան 37, Ազատության 3/1, բն. 45,
հեռ. բն. 20-66-67, բջջ. 094-25-42-28
01-46-64-53-10, 09-52-87-72-47 Փարիզ
Էլ. փոստ՝ atoptchian@hotmail.com