ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Բանաստեղծ, մանկագիր, երգիծաբան, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 1964թ.

Ծնվել է 1930թ. նոյեմբերի 26-ին, Ալավերդու շրջանի Ակներ գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը, Մոսկվայի Ժուռնալիստիկայի բարձրագույն դասընթացը։ Աշխատել է մի շարք գրական, հանրապետական պարբերականներում, ՀՀ ազգային ռադիոյում։ Նրա բանաստեղծություններով տարբեր սերնդի կոմպոզիտորներ ստեղծել են 250-ից ավելի մանկական, էստրադային երգեր, մանկական օպերաներ, իսկ պիեսները բեմադրվել են հայաստանյան մի շարք տիկնիկային և ժողովրդական թատրոններում, հնչել են հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են 17 լեզուներով՝ ռուսերեն, ուկրաիներեն, լիտվերեն, արաբերեն, պարսկերեն, վրացերեն և այլ լեզուներով։
Արտաշատի պետական թատրոնը բեմադրել է (2003 թ.) նրա «Սիրավեճ ապահարզանից հետո» կատակերգությունը։
Ավելի քան 110 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ
1. Գրքի թևով, հազար ձևով, Եր., 2012
2. Մի երկար, լուսարար ճանապարհ (հուշամատյան լուսանկարներով), Եր., 2012։
3. Ես սիրում եմ քեզ, հայերենիք, Եր., 2011։
4. Սիրո տաղարան, Եր., 2011։
5. Ձյունոտ ծաղիկներ, Եր., 2010։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի։
2. 2010 թ. «Մանկական երգարան» և «Ծաղկամանի գաղտնիքը» (պիեսներ) ժողովածուներն արժանացել են Թեքեյան մշակութային միության Վահան Թեքեյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
3. 2007 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
4. 2007 թ. «Հայրիկը և մայրիկը» բանաստեղծությունների ժողովածուն արժանացել է ՀԳՄ Վ. Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
5. 2005 թ. արժանացել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի «Խաչատուր Աբովյան» ոսկե մեդալի։
Հասցե՝ Երևան 33, Մարշալ Բաղրամյան 71, բն. 7,
հեռ. բն. 27-20-38, բջջ. 091 87 14 64