ՅԱԿՈՎ ԽԱՉԻԿՅԱՆ

Գրականագետ, փիլիսոփա, գեղագետ, փիլ. գիտ. դոկտոր, գեղագիտության պրո‎ֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, չորս ակադեմիաների իսկական անդամ,
ՀԳՄ անդամ 1971 թ.

Ծնվել է 1921 թ. հուլիսի 17-ին, Ստեփանավան քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Մասնակցել է Հայրենական պատերազմին։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժինը, սովորել է ասպիրանտուրայում։ Աշխատել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորում, ՀԿԿ Կենտկոմում՝ վարելով պատասխանատու պաշտոններ։ Եղել է Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի ռեկտոր, փիլիսոփայություն է դասավանդել երևանյան մի շարք բուհերում։ Այժմ աշխատում է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտում։ Մասնակցել է մի շարք միջազգային կոնգրեսների, հեղինակ է 30-ից ավելի գրքերի և թեմատիկ ժողովածուների, որոնք վերաբերում են գեղագիտության տեսության, պատմության և արվեստի իմացաբանության հարցերին։

ԵՐԿԵՐ

1. Լեթայի և Մնեմոսինայի միջև. հուշերի գեղադիտակ, Եր., 2004։
2. Հայ նկարիչները արվեստի մասին, Եր., 2004։
3. Գեղագիտության հարցերը Նիկոլ Աղբալյանի աշխատություններում, Եր., 2003։
4. Տարբեր տարիների հոդվածներ, Եր., 2002։
5. Անցյալի հետ մեն-մենակ. հուշերի գեղադիտակ, Եր., 2002։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

2. 1973 թ. ապրիլին «Կոմունիստ» թերթում տպագրված Կարեն Քալանթարի «Համո Բեկ-Նազարով. Կինոռեժիսորի արվեստը» գրքի առթիվ գրված հոդվածի համար արժանացել է Հայաստանի կինեմատոգրա‎ֆիստների միության «Տարվա լավագույն հոդվածը կինոյի մասին» մրցանակի։
2. Արժանացել է Ֆ. Նանսենի, Վ. Վերնադսկու, Հեգելի անվան մրցանակների և մի շարք կառավարական պարգևների։

Հասցե՝ Երևան 09, Մաշտոցի 51, բն. 22
հեռ.՝ բն. 52-86-57, աշխ. 53-05-71