ԱՆՈՒՇԱՎԱՆ ԱՐՇԱԼՈՒՅՍՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ՝ 1989թ-ից։

Ծնվել է 1938թ. նոյեմբերի 8-ին ՀՍՍՀ Թալինի շրջանի Կարմրաշեն գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ 1966թ. ավարտել է Երևանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի մանկավարժության բաժինը։
Աշխատել է Պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերությունում, ապա Երևանի դպրոցներում, որպես լեզվի և գրականության ուսուցիչ։ 1960-ական թվականներից տպագրվել է ալմանախներում ( “Ձնծաղիկներ” 1972թ., “Նոր ձայներ” 1975թ., “XX-րդ դարի հայ պոեզիա” անթոլոգիաում, 2005թ.) և հանրապետական մամուլում (“Ավանգարդ”, “Գարուն”, “Գրական թերթ”,”Սովետակա գրականություն”, “Նոր դար”)։ Թարգմանել է Պոլ Վեռլենի,Ալբեր Սամենի (ֆրանսերենից), Ֆեոդոր Տյուտչևի, Կոնստանտին Սլուչևսկու, Ալեքսեյ Ապուխտինի,Կոնստսնտին Ֆոֆանովի, Ֆեոդոր Սոլոգուբի, Կոնստանտին Բալմոնտի բանաստեղծություններից, որոնք տպագրվել են “Հույզեր” ժողովածուի թարգմանությունների բաժնում։

Երկեր

1.  “Այս օրը իմն է” (բանաստեղծություններ), Եր. 1978թ.
2. “Ամպեր” (բանաստեղծություններ), Եր. 1988թ
3. “Հույզեր” (բանաստեղծություններ), Եր. 1999թ.
4. “Ընտրանի” (բանաստեղծություններ, պոեմ), Եր. 2004թ.
5. “Ապրումների սանդուղքով” (բանաստեղծություններ,պոեմ), Եր.2016թ.

Հասցե՝ ք.Երևան 90,Նոր Նորքի 6-րդ զանգված,
Շոպրոնի 3-րդ նրբ., տուն 8, բն.6

Հեռ. բն. 66-56-65
բջջ. 098634760
Էլ փոստ՝ anarsh38@yandex.ru
Անձնական կայք՝ http://poesie.eu5.org