ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ ԽՈՍՔ ՀՐԱ­ԺԵՇ­ՏԻ

ՍԵՄՅՈՆ ՀԱԽՈՒՄՅԱՆ

ԽՈՍՔ ՀՐԱ­ԺԵՇ­ՏԻ

Սեմ­յոն Տիգ­րա­նի Հա­խում­յա­նը Հա­յաս­տա­նի հոգևոր, քա­ղա­քա­կան, մշա­կու­թա­յին կյան­քի կարևո­րա­գույն դեմքն էր իր ողջ կյան­քի ըն­թաց­քում: Նա գե­ղե­ցիկ էր և՛ իր ար­տա­քի­նով, և՛ իր գոր­ծու­նեութ­յամբ: Սե­րում էր Ար­ցա­խի ազն­վա­կան տոհ­մից, ո­րի զա­վակ­նե­րը կրթվում էին Եվ­րո­պա­յում` դեմ­քով շրջված դե­պի Հա­յաս­տան, սրտով որ-դեգր­ված հայ­րե­նի ոչ հեշտ ճա­կա­տա­գրին: Սեմ­յոն Հա­խում­յա­նը մեծ ման- ­կա­վարժ էր. նա 17 տա­րի Խորհր­դա­յին Հա­յաս­տա­նի լու­սա­վո­րութ­յան նա­խա­րարն էր: Այդ տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի դպրոց­նե­րը հիա­նա­լի կրթութ­յուն էին տա­լիս ա­շա­կերտ­նե­րին, և շրջա­նա­վարտ­նե­րը նա­խան­ձե­լիո­րեն բազ­մա­գի­տակ էին: Ար­ժա­նա­հի­շա­տակ է նրա ղե­կա­վար դե­րը Երևա­նի Բրյու­սո­վի ան­վան օ­տար լե­զու­նե­րի ինս­տի­տու­տում և Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում: Նա ու­նի հիա­նա­լի ըն­տա­նիք` դուստ­րեր, թոռ­ներ, ծոռ­ներ, ո­րոնք ազն­վա­կան ըն­տա­նի­քի օ­րի­նա­կե­լի շա­ռա­վիղ­ներն են: Հրա­շա­լի ա­մու­սին էր ու հայր. նրա կի­նը` վաս­տա­կա­շատ լեզ­վա­բան Դո­րա Ան­մե­ղիկ­յա­նը, իր ա­մուս­նու ո­գեշնչ­ման աղբ­յուրն է ե­ղել: Բա­ցա­ռիկ ըն­կե­րա­սեր ու շռայլ էր նաև մարդ­կանց հետ ու­նե­ցած հա­րա­բե­րութ­յուն­նե­րում: Միա­ժա­մա­նակ խիստ կար­գա­պահ էր, և նրա հա­մար ա­ռաջ­նա­յի­նը ազ­գա­յին ու պե­տա­կան շահն էր: Սեմ­յոն Հա­խում­յա­նը գրա­կան, գի­տա­կան, ման­կա­վար­ժա­կան հմտութ­յուն­նե­րը փո­խա­ռել էր նաև իր տա­ղան­դա­վոր հո­րից` Տիգ­րան Հա­խում­յա­նից, ո­րը նույն­պես Հա­յաս­տա­նի գրող­նե­րի միութ­յան երևե­լի ան­դամ­նե­րից էր:
Երբ հե­ռա­նում է մե­կը, ո­րը խիստ ինք­նա­տիպ է իր նկա­րագ­րով ու ե­զա­կի` կա­տա­րած դե­րով, նրա տե­ղը մնում է բաց: Սա­կայն կա մի ճշմար­տութ­յուն. նա ապ­րե­լու է եր­կար իր զա­վակ­նե­րի, իր սա­նե­րի, իր մտե­րիմ­նե­րի սրտում ու հո­գում` մշտա­պես հի­շեց­նե­լով, թե ինչ­պի­սին պետք է լի­նի հայ մտա­վո­րա­կանն ու հայ տղա­մար­դը:
Ա. ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ