ՆԵՐՍԵՍ ԱԹԱԲԵԿՅԱՆ

Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1999թ.

Ծնվել է 1960թ. հունիսի 1-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Երևանի համալսարան» թերթում։ Նրա բանաստեղծությունները հրապարակվել են հանրապետական պարբերական մամուլում, մի շարք ժողովածուներում և ալմանախներում, հաղորդվել ռադիոյով և հեռուստատեսությամբ։ Վերջին տարիներին հանրապետական մամուլում հրապարակվել են հայ մշակութային, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության անցուդարձերին և հրատապ հարցերին նվիրված շուրջ 50 վերլուծական-հրապարակախոսական և քննադատական հոդվածներ։ Զբաղվում է թարգմանությամբ, որոնք տպագրվում են ինչպես ամսագրերում («Գարուն», «Արտասահմանյան գրականություն»), այնպես էլ առանձին գրքերով։

ԵՐԿԵՐ

1. Տարընթերցումներ, Եր., 2008։
2. Երկվորյակ, Եր., 2004։
3. Կյանք մինչև առավոտ, Եր.,1993։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)

1. Վենեդիկտ Երո‎‎ֆեև, Մոսկվա-Պետուշկի, Եր., 2013
2. Սերգեյ Դովլաթով, Զոնա, Եր., 2008։
3. Միխայիլ Բուլգակով, Երեք վիպակ, Եր., 2006։
4. Մարկ Շագալ, Հրեշտակը տանիքների վրա (բանաստեղծություններ, արձակ,
ելույթներ), Եր., 2004։
5. Իոսիֆ Բրոդսկի, Խոսքի մաս, Եր., 2000։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. արժանացել է «Մովսես Խորենացի» մեդալի։
2. 1012 թ. արժանացել է «Նարցիսի» ամենամյա մրցանակի։
3. 2010 թ. արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։
4. 2008 թ. արժանացել է ՀԳՄ և Մայր Աթոռ սբ Էջմիածնի «Կանթեղ» թարգմանական մրցանակի։
Հասցե՝ Երևան 101, Ավան, Գրիգոր Նարեկացու 39, բն. 57,
հեռ. բն. 62-22-56, աշխ. 56-00-05, բջջ. 091-42-50-02։