ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ (5 տարվա աշխատանքների ամփոփում)

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

(5 տարվա աշխատանքների ամփոփում)

Նախորդ հինգ տարիների ընթացքում ՀԳՄ-ի աշխատանքը եղել է բազմաբնույթ։ Այն ներկայացվել է ինչպես «Գրական թերթում», այնպես էլ լուսաբանվել է ՀՀ ԶԼՄ-ներով։ Ամեն վեց ամիսը մեկ ՀԳՄ նախագահը ներկայացրել է կիսամյակային հաշվետվություն, որը բավարար է գնահատվել։

Գրողների միության ձևավորած գրական մթնոլորտը նպաստել է կազմակերպելու ոչ միայն ավանդական տարատեսակ միջոցառումներ Երևանում, հայաստանյան մարզերում, սփյուռքում, այլև կյանքի հրամայականով ավելացած նոր միջոցառումներ։

«Գրական թերթը» մշտապես տպագրում է Գրողների կարծիքներ, հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի հուզող խնդիրները։ Եվ յուրաքանչյուր գրող պատասխանատու է իր խղճի և գրչի առջև։ Երբեմն կան մարդիկ, որ գրողներից պահանջում են անել այն, ինչ պետական մարմինները կուսակցությունները, տարատեսակ միավորումները, խմբերը, հարկ է, որ իրենց ծրագրերով իրագործեն։ ՀԳՄ նախագահությունը 44-օրյա պատերազմից հետո իր հասարակական պարտքն է համարել արտահայտել հայրենիքի առջև կանգնած խնդիրները  այդ խնդիրների լուծմանը ի պաշտոնե ընտրված, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների մասին իր վերաբերմունքը։

Ժամանակը չի բավականացնի թվարկելու տեղի ունեցած 5-ամյա գրական հանդիպումները, շնորհանդեսները, հոբելյանները, գիտաժողովները, դասական գրողների հիշատակի տոնահանդեսները, անդրադառնելու Սփյուռք-Հայաստան գրական կապին՝ սփյուռքահայ գրողների հետ հանդիպումներին, նրանց գրքերի շնորհանդեսներին, ինչպես նաև արտերկրում տպագրված հայ դասական և ժամանակակից գրողների գրքերին, անթոլոգիաներին, հանդեսներին, ժամանակակից գրողների մասնակցությանը միջազգային տարբեր փառատոներին, բարեկամ երկրների հետ ունեցած գրական-մշակութային կապերին, ՀԳՄ ավանդական մրցանակներին ավելացած նոր մրցանակներին, ի վերջո, նաև սոցիալ-տնտեսական հարցերին։

Ողջ աշխատանքը խոսքով արտահայտելը դժվար է, ուստի հարկ համարեցինք այդ ամենը ստորև ներկայացնել «ժլատ» թվարկումներով։

Հարց 1 – Հաշվետու ժամանակաշրջանում ինչպիսի՞ աշխատանքներ են կատարվել։

ՀԳՄ աշխատանքները բազմաբովանդակ են՝ ընդգրկում են գրական-գեղարվեստական, սոցիալ-տնտեսական ոլորտներ՝

  1. ՀԳՄ ամենամյա մրցանակների հանձնում գրողներին (հունվարի վերջին)
  2. Գիրք նվիրելու օր. Երևանի, ինչպես նաև մարզերի մի շարք դպրոցներում գրողների հանդիպումները աշակերտների հետ (փետրվար)
  3. Եղիշե Չարենցի ծննդյան (13 մարտի) և մահվան (27 նոյեմբերի) օրերին այցելություն հուշարձանին
  4. Պոեզիայի համաշխարհային օրվան նվիրված հանդիսություն ՀԳՄ մեծ դահլիճում կամ պոեզիայի պուրակում (մարտի 21)
  5. Մանկապատանեկան գրքի շաբաթի բացում ՀՀ որևէ մարզում, գրողների հանդիպումներ Երևանի և մարզերի դպրոցներում (մարտի վերջ)
  6. Մայրության և գեղեցկության տոնի առթիվ բանաստեղծուհիները կարդում են նոր բանաստեղծություններ (ապրիլ)
  7. ՀԳՄ ասմունքի թատրոնը ներկայացնում է եղեռնին զոհ գնացած բանաստեղծների ստեղծագործությունները (ապրիլ)
  8. Հանդիպում հեղինակային իրավունքի «Հայհեղինակ» կազմակերպության հետ (ապրիլ)
  9. Վարդատոն Թբիլիսիում (մայիսի վերջ)
  10. Բակունցյան օր Գորիսում (հունիս)
  11. Սևակյան պոեզիայի օր Զանգակատուն գյուղում (հունիս)
  12. Տերյանական պոեզիայի օր Գանձայում (հուլիս)
  13. Թարգմանչաց տոն Օշականում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ (2019-միջազգային, 2023-միջազգային) (հոկտեմբեր)
  14. Գրողների հիշատակի օրեր Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում (Ավ. Իսահակյան, Վ. Տերյան, Հ. Սահյան, Վ. Դավթյան, Ս. Խանզադյան, Ս. Կապուտիկյան, Հր. Մաթևոսյան, Եռաբլուրում՝ Վազգեն Սարգսյան)
  15. Դասական գրողների հոբելյաններ, նրանց նվիրված այլ միջոցառումներ ՀԳՄ-ում և գրադարաններում ու տուն-թանգարաններում.

            Ղազարոս Աղայան – 180

            Լևոն Շանթ – 150

            Հովհաննես Թումանյան – 150

            Արշակ Չոպանյան – 150

            Կոմիտաս – 150

            Դերենիկ Դեմիրճյան – 145

            Ստեփան Զորյան – 130

            Եղիշե Չարենց – 125

            Ակսել Բակունց – 120

            Մուշեղ Իշխան – 105

            Հրաչյա Հովհաննիսյան – 100

            Սիլվա Կապուտիկյան – 100

            Գևորգ Էմին – 100

            Վահագն Դավթյան – 100

  1. Անվանի գրողների հիշատակի ցերեկույթներ.

            Աբիգ Ավագյան – 100

            Մկրտիչ Սարգսյան – 95

            Զորայր Խալափյան – 90

            Ռուբեն Հովսեփյան – 80

            Արմեն Մարտիրոսյան – 80

            Արմեն Շեկոյան – 70

            Հովհաննես Գրիգորյան (մահվան 10-ամյակ)

            Զապել Եսայան (դպրոցի անվանակոչում)

  1. Ժամանակակից գրողների հոբելյաններ

Ռաֆայել Սահակյան – 85

Հրանդ Մարգարեան – 80

Հենրիկ Էդոյան – 80

Ազատ Եղիազարյան – 80

Ավիկ Իսահակյան – 75

Հակոբ Չոլաքյան – 75

Ռուզան Ասատրյան – 75

Վահագն Մուղնեցյան – 75

Վահան Սաղաթելյան – 70

Բաբկեն Սիմոնյան – 70

Վալերի Պարանյան – 70

Շանթ Մկրտչյան – 70

Հովհաննես Երանյան – 60

Նոնա Պողոսյան – 60

Արսեն Համբարյան – 50

  1. Դպրոցականների էքսկուրսիաներ ՀԳՄ՝ ծանոթանալու միության պատմությանը, ՀԳՄ աշխատանքներին։

Դպրոցականների՝ գրական մեծերի ստեղծագործությունների մասին շարադրությունների արդյունքների ամփոփում (Ավ. Իսահակյան, Ե. Չարենց)

  1. ՀԳՄ ավանդական մրցանակներին ավելացել են՝
  2. Հովհաննես խան Մասեհյանի
  3. Հովհաննես Թումանյանի
  4. Համահայկական գրական հիմնադրամի
  5. Սարգիս Գոգորյանի
  6. «Մեծն Ներսես»՝ ԱՄՆ-ում կիլիկյան արևելյան թեմի
  7. ՀԲԸՄ – ի «Մինչև 27 տարեկանների մրցանակաբաշխության»
  8. Ծաղկաձորի և Սևանի գրողների ստեղծագործական տների մրցանակները
  9. Վերականգնվել է Ռուսաստանի հայերի միության՝ «21-րդ դար» (Արա Աբրահամյան) մրցանակաբաշխությունը
  10. ՀԳՄ-ի և Վրեժ Իսրայելյանի ընտանիքի մրցանակ պատմվածքի անվանակարգում
  11. Մարզային բաժանմունքների հետ միջոցառումներ
  12. Համատեղ մրցանակաբաշխություն՝ Արարատ Մկրտումյանի անունով (պոեզիա և արձակ)
  13. Գորիսում և Հրազդանում ՀԳՄ բաժանմունքներին սենյակների հատկացում
  14. ՀԳՄ նախագահի պարբերաբար այցերը մարզեր՝ տարբեր միջոցառումների առիթով, պաշտոնական հանդիպումներ

21.  Գրողների հուշատախտակների բացում (Պ. Զեյթունցյանի, Հր. Թամրազյանի, Դ. Հովհաննեսի, Էդ. Ավագյանի)

22. Մամլո ասուլիսներ ավանդական միջոցառումների և այլ հարցերի նվիրված

23. ՀԳՄ ճեմասրահներում ՀՀ պետական և ՀՀ նախագահի մրցանակի արժանացած հայ դասական և ժամանակակից գրողների լուսանկարների պատկերահանդես

24. Ստեղծվել է ՀԳՄ գրական էջ. գրական հաղորդումներ հեռուստատեսությամբ։ Առաջիկայում կստեղծվի տեսահաղորդումների ստուդիա՝ մշտական հաղորդումներ պատրաստեզլու դասական և ժամանակակից գրականության մասին

  • Գրքերի շնորհանդեսներ ՀԳՄ-ում՝  մոտ 76 գրքի,
  • ՀԳՄ-ն ստեղծել է «Ասմունքի թատրոն» (գեղ. ղեկ.՝ Գ. Սուդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Սամվել Բաղինյան), որ տարբեր վայրերում (Ծաղկաձորի՝ գրողների ստեղծագործական տուն, ԵՊՀ-ի Շ. Ազնավուրի անվան կենտրոն, «Նարեկացի» արվեստի միություն, ՀՀ սահմանային զորամասեր)

– Հայ դասական և ժամանակակից պոեզիա

– Ժամանակից կին բանաստեղծների պոեզիա (մարտի 21, ապրիլի 7)

– Եղեռնազոր բանաստեղծների ստեղծագործություններ

– Արդի հայ պոեզիա

– «Հավերժի ճամփորդը. Հովհաննես Թումանյան»

27. Քաղաքապետարաններին է ներկայացվել կյանքից հեռացած անվանի գրողների անվամբ փողոցներ անվանակոչելու առաջարկներ։

28. Պլենար նիստեր.

– քննարկում մանկական թերթերի և ամսագրերի վերաբերյալ

– քննարկում դասագրքերի նոր չափանիշների վերաբերյալ,

– գրական ընթացիկ հարցեր

Հարց 2 – Հրատարակչական աշխատանքները, բնականաբար, մեր գրողներին ամենաշատն են հուզում։

ՀԳՄ նախագահության հանդիպումը ԿԳՄՍ նախարար Լ. Մակունցի հետ որոշակի օժանդակեց 20 դրամաշնորհի մրցույթ հաատարարելու։

– ՀԳՄ-ն հրատարակել է «Մենք և աշխարհը» շարքից գրքեր

        1. «Իրանի արևը»

        – ՀԳՄ նախագահի նախաձեռնությամբ հրատարակվել են՝

        2. «Ֆրանսիայի մոգական ուժը»

        3. «Բազմաձայն երկիր Վրաստան»

        4. «Ներշնչանքի թռչունը» (Ռուսաստան)

        5. «Ամերիկան հեռու և մոտ»

 Հիմնադրվել են տարեկան անթոլոգիաներ

        – արձակի՝ «Արձակ դաշտեր» 1

        – պոեզիայի՝ «Սրտագիր», որոնք ունենալու են շարունակական բնույթ՝

        – արձակի՝ «Արձակ դաշտեր» 2 և պոեզիայի՝ «Լավագույն» անթոլոգիաները 

ՀԳՄ-ն հրատարակել է Ալիս Հովհաննիսյանի և Նանեի «Ապրելու վճիռ» հրապարակախոսական ժողովածուն,

        Հիմնադրվելու է «Պոեզիա» տարեգիրք, ինչպես նաև «Ծիծեռնակ» հանդեսի հրատարակություն Միլիտոնյան ընտանիքի կողմից

Ընթացքի մեջ է 40 տարեկանից բարձր գրողների ստեղծագործությունների անթոլոգիաների նախապատրաստական աշխատանքները «Արմավ» հրատարակչության հետ։

Օժանդակվել է պաշարված Արցախի գրողների գրքերի հրատարակությանը, աջակցվել է «Երբ Արցախը պաշարված էր» գրքի տպագրությանը։ 2022 թ. կազմվել է ժամանակակից գրողների ստեղծագործությունների «Պապ ու տատի թոռները» գիրքը Արցախի դպրոցների համար։

ՀԳՄ-ն պարբերաբար ձեռնարկել է որպես նվեր գրողների հոբելյաններին՝ (սկսած 60 տարեկանից) «21-րդ դար» գրքերի տպագրություն։ ՀԳՄ-ն «Վան Արյան» հրատարակչության հետ համատեղ տպագրել է մոտ 30 գիրք։ ՀԳՄ հրատարակչությունը լույս է ընծայել 38 գիրք։

Հարց 3 – Մեր օրերում առավել առաջնային են երիտասարդների հետ տարվող աշխատանքները։ Ի՞նչ է արվել և արվում այդ ուղղությամբ

«Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն». ՀԳՄ և ՀԲԸՄ համագործակցությամբ 2022 թվականից տրվում են մրցանակներ մինչև 27 տարեկան ստեղծագործողներին։ Երիտասարդները նաև մասնակցում են ՀԳՄ բոլոր մրցանակաբաշխություններին։ Ծաղկաձորի ստեղծագործական տանը ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվել է երիտասարդ գրողների եռօրյա հավաք։ «Գրեթերթն» ամբողջությամբ հրատարակում է երիտասարդ գրողներին։ Տպագրվում են նաև ՀԳՄ մյուս գրական թերթ ու ամսագրերում։ ՀԳՄ կլոր սրահում երիտասարդները հավաքվում և քննարկում են իրենց հուզող հարցեր։

Հարց 4 – ՀԳՄ գրական մամուլի կարծիքները բազմաբնույթ են։ Դուք ինչպե՞ս կբնորոշեք նրանց աշխատանքը։

ԿԳՄՍ-ի կողմից աջակցությունը գրական մամուլին հնարավորություն է ստեղծում մասամբ լուծելու հրատարակման խնդիրները։ Սակայն այսօր առանց հոնորարի և պատշաճ աշխատավարձի գործելն անձնական տուրք է գրական աշխարհին։ Պարբերաբար տպագրվում է մեր մամուլը։ Իհարկե բացառություն է «Արտասահմանյան գրականություն» ամսագիրը, որը 2023 թվիից անհասկանալի պատճառներով դուրս է մնացել ԿԳՄՍ-ի աջակցության ծրագրից։ Դիմել ենք տարբեր կազմակերպությունների և անհատների՝ օժանդակելու խմբագրությանը։

Հարց 5 – Ինչպիսի՞ն է Արցախի և Սփյուռքի գրողների մասնակցությունը ՀԳՄ աշխատանքներին։

Արցախյան ազատամարտին նվիրված գրքերի շնորհանդեսներ

  1. Անժելա Սահակյան «Արցախապատում» (հրապարակախոսական ժողովածու)
  2. Խաչիկ Մանուկյան «Անմահականս» (բանաստեղծ. ժողովածու)
  3. «Արա լեռան Զորիկը» գիրքը (44-օրյայում զոհված Զորիկ Շահրամանյանի հիշատակին)
  4. Վիտալի Պետրոսյան «Պատերազմի դուռը» գիրքը
  5. Հռիփսիմէ «44 օր» գիրքը (նվիրված 44-օրյայի զոհվածներին)
  6. Լիլիթ Հարությունյան «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գիրքը
  7. Հերմինե Ավագյան «Օրացույցից պոկված օրեր» գիրքը
  8. «Երբ Արցախը պաշարված էր» գիրքը

Ցերեկույթներ և այլ միջոցառումներ

  1. Արցախյան ազատամարտի հերոս Վաչագան Մանուկյանի հիշատակին նվիրված ցերեկույթ ՀԳՄ-ում, ինչպես նաև՝ Էջմիածնում
  2. Վարդան Ամալյանի հիշատակին նվիրված բեմադրություն
  3. ՀՀ Ազգային հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին նվիրված ցերեկույթ
  4. Գրողների այցը 44-օրյա պատերազմի վիրավորներին
  5. ՀԳՄ նախագահի այցը Արցախ, հանդիպումներ Արցախի տարբեր համալսարանների ուսանողների հետ

 Սփյուռք-հայրենիք

        Սփյուռքի գրողների՝ 24 գրքի (Վահե Մեսրոպյան, Հրանդ Մարգարյանի, Երվանդ Ազատյանի, Խորեն Արամունու, Մարգարիտ Դերանցի, Կարեն Խուրշուդյանի, Գարուն Սարգսյանի, Խաչկարի, Լևոն Օսիպյանի, Անժելա Սահակյանի, Նեկտար Սիմոնիի, Տիգրան Գարոյանի և ուրիշների),

        Հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների հետ

Հարց 6 – Հայտնի է, որ ՀԳՄ-ն կարևորում է համագործակցությունը ՀՀ տարբեր կազմակերպությունների հետ՝ իրականացնելով համատեղ գրական միջոցառումներ

ՀԳՄ նախագահի պաշտոնական հանդիպումներ ՀՀ նախագահ պաշտոնակատարի, ԿԳՄՍ  նախարարի և փոխնախարարի,  քաղաքապետերի, ռեկտորների, թանգարանների և գրադարանների տնօրենների և այլն։

Գիտաժողովներ՝ նվիրված դասականներին, Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հետ և զուտ ՀԳՄ ջանքերով։ 

  1. Լևոն Շանթ – 150
  2. Հովհաննես Թումանյան – 150
  3. Երվանդ Օտյան – 150
  4. Մուշեղ Իշխան – 150
  5. Սերգեյ Սարինյան – 95
  6. Խաչատուր Աբովյանի անհայտ բացակայության 175-ամյակ
  7. Վահագն Դավթյան – 100
  8.  Համաշխարհային գրականությունը ազգային գրականության համատեքստում՝        Մ. Դոստոևսկի – 200

                                  Ն. Նեկրասով – 200

                                  Գ. Ֆլոբեր – 200

  • Հակոբ Կարապենցին նվիրված գիտաժողովի նյութերի գրքի շնորհանդես
  • Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը (համահայկական գիտաժողով)
  • «Ժառանգության պահպանություն հանուն կայուն ապագայի» (միջազգային գիտաժողով)
  • «Կիլիկիայի հայությունը 1918-20 թթ.»
  • Արշակ Չոպանյան – 150
  • Եղիշե Չարենց – 125 (գիտական կոնֆերանս)
  • Հովհաննես Թումանյան – մահվան 100-ամյակին նվիրված)

– ՊՆ-ի և ԵԿՄ-ի հետ համատեղ միջոցառումներ և մրցանակաբաշխություն

  • Մրցանակներ բանակին և պաշտպանությանը նվիրված
  • Միջոցառումներ սահմանային զորամասերում ՀԳՄ ասմունքի թատրոնի մասնակցությամբ
  • ԵԿՄ-ի հետ Վազգեն Սարգսյանի անվան մրցանակի հանձնում

Հարց 7 – Այսօր մշակույթը՝ մասնավորապես գրականությունը, չի կարող անմասն լինել համաշխարհային զարգացումներից։

  Արտերկրում տպագրված հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր, անթոլոգիաներ, հանդեսներ։

Գրքերի շնորհանդեսներ ՀՀ-ում

  1. Հովհ. Թումանյան «Քառյակներ»-ի (գերմ., թարգմանիչ՝ Ագապի Մկրտչյան)
    Հովհ. Թումանյան «Հեքիաթներ»-ի (գերմ., թարգմանիչ՝ Ագապի Մկրտչյան)
  2. «Արարատի շնչառությունը» (հայ դասական պոեզիայի անթոլոգիա) (ղազախ.)
  3. «Հողը կը խօսի» ժողովածուի (գերմ.)
  4. Արդի հայ գրողները և բանաստեղծները քրդերեն ժողովածուի (թարգմ.՝ Մրազե Ջամալ)
  5. Ռազմիկ Դավոյան «Ռեքվիեմ» գրքի (անգլ.)
  6. Արդի պոեզիայի անթոլոգիայի (գերմ., թարգմ.՝ Բետինա Վյորնե)
  7. Արցախյան պոեզիայի և ժամանակակից հայ արձակի անթոլոգիաների (գերմ., թարգմ.՝ Ագապի Մկրտյան)
  8. Տրոյան Պոպ Տրոյանի «Շրջանցիկ ճանապարհ» գրքի (գերմ. Թարգմ.՝ Էդ. Միլիտոնյան)
  9. «Երեխան, որ կուլ է տվել լուսինը» (ժամանակակից հայ արձակի (կարճ) անթոլոգիայի, (գերմ. թարգմ.՝ Ագապի Մկրտչյան)
  10. Ֆոռնատո Պեսո «Քնարերգություն» գրքի (հայերեն, թարգմ. պորտուգալերեն՝ Շանթ Մկրտչյան)
  11. «Ղազախական հեքիաթներ» գրքի (հայերեն)
  12. Պեո Յավորով «Խղճի բանաստեղծը»
  13. Ժամանակակից հայ դրամատուրգների անթոլոգիա (պարսկերեն)
  14. «Նռան ծառը» ժամանակակից հայ բանաստեղծները ռուսերեն (թարգմ.՝ Տ. Յուրգենսեն և Պ. Չերկաշին)

Գրքերի տպագրություն արտերկրում

  1. Ավետիք Իսահակյանի արձակը (պարսկերեն)
  2. Սամվել Կոսյան (Իրան)
  3. Ալեքսանդր Թոփչյան (Իրան, Սիրիա)
  4. Կարինե Խոդիկյան
  5. Լևոն Բլբուլյան (Ռուսաստան)
  6. Սուսաննա Հարությունյան (Անգլիա)
  7. Էդվարդ Միլիտոնյան (Իրան)
  8. Հենրիկ Էդոյան (Չինաստան)
  9. Սևակ Արամազդ (Գերմանիա)
  10. Նորայր Ադալյան (Գերմանիա)
  11. Գագիկ Դավթյան (Սերբիա, Հունաստան, Հունգարիա, Կոսովո)
  12. Էդվարդ Միլիտոնյան (Սիրիա)

 Անթոլոգիաներ

  1. Արմենուհի Սիսյան (Չիլի, Պորտուգալիա)
  2. Հերմինե Նավասարդյան (Գերմանիա)
  3. «Հիշողության ալիքների վրա» (հայ ժամանակակից պոեզիա) (Պոզանան)
  4. «Նամակներ հեռուներից» (հայ ժամանակակից պոեզիա) (Հնդկաստան)
  5. Հերմինե Նավասարդյան «Երկիր – 2020» միջազգային անթոլոգիա
  6. Հարութ Վարդանյան «Բանաստեղծություններ» միջազգային անթոլոգիա

Հանդեսներ

  1. Էդվարդ Միլիտոնյան (Ռումինիա)
  2. Սևակ Արամազդ (Գերմանիա)
  3. Արմենուհի Սիսյան (Իսպանիա)
  4. Անահիտ Թոփչյան (Իրան)
  5. Գագիկ Դավթյան (Չեխիա)
  6. Սուսաննա Հարությունյան (Կանադա)

Ժամանակակից հայ գրողների մասնակցությունը միջազգային տարբեր փառատոների.

  1. Գագիկ Դավթյան (Ղազախստան, Հունաստան և այլ վայրեր)
  2. Շանթ Մկրտչյան (Չինաստան)
  3. Վահե Արսեն (
  4. Սոնա Համբարձումյան (Ռումինիա)
  5. Արմենուհի Սիսյան (Sahito փառատոն)
  6. Հերմինե Նավասարդյան (Գերմանիա)

ՀԳՄ նախագահի այցը արտերկիր (Բուլղարիա, Վրաստան)

ՀԳՄ նախագահի հանդիպումները ՀՀ-ում տարբեր երկրների արտակարգ և լիազոր դեսպանների հետ

Գրական կամուրջներ

ՀԳՄ-ն համագործակցում է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնի հետ, համատեղ տեղի են ունենում միջոցառումներ (ՀԳՄ կլոր սրահում)

  • Հանդիպումներ ԻԻՀ մշակույթի կենտրոնի խորհրդական Մ. Թաբաթաբայի հետ
  • Սաադիին նվիրված ցերեկույթ
  • Պարսկերեն-հայերեն բառարանի շնորհանդես (թարգմ.՝ Տիգրան Դավուդյան)
  • «Իրանի արևը» գրքի շնորհանդեսը
  • «Մեկ ամիս իրանական ժամանակակից գրականության հետ Հայաստանում» օրերի շրջանակում «Իրանական նորագույն պոեզիայի հայր Նիմա Յուշիջի մեծարման օր»
  • «Ծիծեռնակ» մանկական հանդեսի իրանական մանկագրությանը նվիրված համարի շնորհանդեսը
  • «Ավեստա»-ի շնորհանդեսը (թարգմ.՝ Էդվարդ Հախվերդյան
  • Սաադիի անվան մրցանակի հանձնում Էդվարդ Հախվերդյանին

ՀԳՄ նախագահի հանդիպումը ԻԻՀ մշակույթի նորանշանակ խորհրդական Մուհամմադ Ասադի Մովահետի հետ

 Մասնակցություն Հայաստանին բարեկամ գրողներին նվիրված երեկոներին (Կիմ Բակշի, Էդուարդաս Մեժելայտիս)

Հանդիպումներ ՀԳՄ-ում արտերկրից ժամանած գրողների հետ, նրանց գրքերի շնորհանդեսներ

        – Վահագն Գրիգորյան (Լիտվա)

        – Թեոդոր Իվանով (Բուլղարիա)

        – Մաղվալա Գոնաշվիլի (Վրաստան)

        – Լևան Ձարիձե և Լեքսո Դորեուլի (Վրաստան)

        – Մոհամմեդ Ալի Ջաֆարիենի և Սինա Ջաֆարիենի (պարսիկ հրատարակիչներ)

        – Բեթինա Վյորնե (Գերմանիա)

        – Անդրիաս Կալնոզոլֆ (Լատվիա)

        – Վեսնա Պեշիչ (Սերբիա)

        – Քուրթուլուս Բասթիմարի (Կարս)

        – Վադիմ Պոլոնսկի (համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստան)

        – Օհաննես Շաշկալ, Լյուսան Պըչակչը (Թուրքիա)

Հարց 8 – ՀԳՄ գործունեության կարևոր մասն են սոցիալ-տնտեսական խնդիրները։

Սոցիալական հարցեր

Հաշվետու հնգամյակում գրողների սոցիալական հարցերը որոշակիորեն լուծվել են. Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տներում պատշաճ կազմակերպվել է գրողների հանգիստը։ ՀԳՄ ստեղծագործական տները ամեն տարի մասնակի նորոգվել են։

Համավարկի ժամանակաշրջան

  • 2020 թվականի մարտից մինչև սեպտեմբեր ՀԳՄ-ն աշխատել է առցանց՝
  • ՀԳՄ անդամների համար ուղիղ եթերով հեռարձակվել է ՀԳՄ նախագահի լայվերը՝ ներկայացնելով գրական վիճակն ու գրական նորությունները)
  • Հիվանդ գրողներին տրվել է որոշակի ֆինանսական օգնություն, ՀԳՄ-ն զբաղվել է նրանց բուժման հարցերով, տեղավորել է հիվանդանոցներում՝ ոչ միայն երևանում, այլև մարզերում
  • Ծաղկաձորի ստեղծագործական տունն աջակցել է հիվանդների տեղավորմանը և ապաքինմանը

44-օրյա պատերազմ

  • ՀԳՄ-ն կատարել է դրամական փոխանցումներ Պաշտպանության բանակի աջակցության ֆոնդին
  • ՀԳՄ-ում կազմակերպվել է գրող-նկարիչների ցուցահանդես-վաճառ, ստացված գումարը փոխանցվել է Պաշտպանության բանակի աջակցության ֆոնդին
  • 2020 թվականին Ծաղկաձորի ստեղծագործական տունն ընդունել է Արցախից տեղահանվածներին
  • ՀԳՄ-ում հյուսվել են պաշտպանական ցանցեր, հավաքվել է զինվորական և քաղաքացիական հագուստ՝ Արցախ ուղարկելու համար
  • ՀԳՄ-ն նպաստել է գրողների բուժման որոշակի խնդիրներին, ըստ անհրաժեշտության ՀԳՄ անդամներին տրամադրվել է  օպտիկական ակնոց։
  • Աջակցել է սոցիալական հարցերի լուծմանը՝

ա) ստեղծագործական գործուղումներին

բ) որոշ գրողների թաղման խնդիրների լուծմանը

գ) Գրողների ազատ ժամանցի կազմակերպմանը. ՀԳՄ-ն պարբերաբար կազմակերպում է շախմատի մրցումներ

– ՀԳՄ շենքի 1-ին, 2-րդ, 3-րդ հարկերը մասնակի նորոգվել են

– Ամբողջությամբ նորոգվել և թարմացվել է ՀԳՄ կլոր սրահը։ Նորոգումները կատարվել են անհատ բարեգործների կողմից։ Թարմացվել է կլոր սրահի և ՀԳՄ աշխատակազմի գույքը (աթոռներ, սեղաններ և այլն)։

– ՀԳՄ-ն շրջապատող այգին, ինչպես նաև ՀԳՄ պոեզիայի պուրակը բարեկարգվում է, մշտապես խնամվում և պահպանվում է։

Հարց 9 – Համառոտ ապագա ծրագրերի մասին։

  1.  Նախատեսվում է 2024 թվականից 70-ից բարձր տարիքի գրողներն ազատել անդամավճար մուծելուց։
  2. Ստեղծել տեսահաղորդումների ստուդիա (գրական հաղորդումներ, լրատվություն և այլն)
  3. Վերականգնվել է «21 դար» մատենաշարը
  4. Ամեն տարի տպագրել ժամանակակից պոեզիայի տարեգիրք (Էդ. Միլիտոնյանի և Ավիկ Դերենցի նախաձեռնությամբ)
  5. Տպագրել «Արձակ դաշտեր» կարճ պատմվածքի անթոլոգիայի երրորդ գիրքը
  6. Սահմանել նոր մրցանակներ
  7. Անցկացնել գրական պլենար նիստեր
  8. ՀԳՄ մարզային բաժանմունքների համար ձեռք բերել նոր աշխատասենյակներ
  9. Նպաստել գրողների ստեղծագործությունների հրատարակման ընդլայնմանը
  10. Ընթանում է նախապատրաստական աշխատանք՝ ԱՄՆ-ում կազմակերպելու «Գրական մարաթոն»

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Շնորհակալություն՝ մեր բարերարներին՝ Նաթելլա Լալաբեկյանին, Սարգիս Գոգորյանին, Արթուր Մկրտումյանին, ՀԲԸՄ-ին, Ռուսաստանի հայերի միությանը, ԱՄՆ-ի կիլիկյան արևելյան թեմին, Ղասաբօղլյան ընտանիքին,

շնորհակալություն՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, ՀՀ նախագահի աշխատակազմին, ԿԳՄՍ-ին, ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարություններին, ԶԼՄ-ներին,

շնորհակալություն՝ Երևանի, Գյումրիի, Գորիսի, Հրազդանի քաղաքապետարաններին,

շնորհակալություն՝ գրադարանների, թանգարանների տնօրեններին և աշխատակիցներին,

շնորհակալություն՝ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրինությանը,

շնորհակալություն՝ ՀԳՄ գրական մամուլի խմբագիրներին և աշխատակիցներին,

շնորհակալություն՝ ՀԳՄ, «Արմավ», «Վան Արյան», «Ծիծեռնակ»  հրատարակչություններին՝

համագործակցության համար։

Շնորհակալություն ՀԳՄ վարչության և նախագահության բոլոր անդամներին՝ գործակցելու համար և ՀԳՄ աշխատակազմին՝ դժվար վիճակում գրական աշխատանքը կազմակերպելու համար։