ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Ցավակցում ենք

ՀԳՄ իր խորին ցավակցությունն է հայտնում բանաստեղծ, արձակագիր Կարինե Աշուղյանի հարազատներին՝ վերջինիս մահվան ցավալի առիթով:

 

ԿԱՐԻՆԵ ԱՇՈՒՂՅԱՆ

Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1996 թ.
Ծնվել է 1962 թ. մարտի 20-ին, Արարատի շրջանի Տափերական գյուղում (այժմ՝ ՀՀ Արարատի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան։ Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008 թթ.), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվա-միջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, պարսկերեն, անգլերեն, լեհերեն, թուրքերեն և հոլանդերեն։
«Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի: Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով, վերջին երկու տարում Կարինե Աշուղյանը արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ»մրցանակի և ՀՀ պաշտպանության նախարարության և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակին (2016):

ԵՐԿԵՐ
. Բանաստեղծություններ, Երևան, 1995:
.Առաքելություն (հրապարակախոսություն, «Ավետաբերները» ժողովածու ), Երևան, 1997:
.Հմայիլներ (բանաստեղծություններ), Երևան, 2006[7]:
.Փորձեր, Երևան, 2007[8]:
.Մի ճամպրուկ ճակատագիր (արձակ), Երևան, 2014[9][10]:
.Փիլիսոփայական և գեղարվեստական միտքը 13-14-րդ դարերի .քերականության հայ մեկնություններում (գիտական մենագրություն), .Երևան, 2015[11]:
.Երկրի կանաչ ժամից յոթ օր առաջ ( գիտաֆանտաստիկ վիպակ, «Յոթ գույն» ժողովածու), Երևան:
.Գրական տապան 2015: Հայաստանը գրականություն է հյուրընկալում: .Ակոս, 2016[12]:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Վահան Հովհաննիսյան, Մանդելիոն (վեպ), եր., 2014։
2. Նաթելլա Լալաբեկյան, Բազմակետ (բանաստեղծություններ), Եր., 2011։
3.Մարինա Ցվետաևա, Աննա Ախմատովա (թարգմանություն ռուսերենից, բանաստեղծություններ, ժողովածու), Երևան, 2003