Փողոցների անվանակոչում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ

13 փետրվարի  2024թ.                                                                                     N 72-Ն

ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՓՈՂՈՑՆԵՐ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ և 13-րդ կետերով՝

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտից, հատում Քանաքեռի 4-րդ փողոցը, հասնում՝ Ծարավ Աղբյուրի փողոց) անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի  անվամբ` «Պերճ Զեյթունցյան փողոց», «Պերճ Զեյթունցյան փողոց, 1-ին նրբանցք»:

2. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 3-րդ փողոցը (սկսվում է Քանաքեռի 6-րդ փողոցից, հասնում՝ Քանաքեռի 2-րդ փողոց), անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի անվամբ` «Աղասի Այվազյան փողոց»:

3. Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 8-րդ փողոցը (սկսվում է Ծարավ Աղբյուրի փողոցից, հասնում՝ Քանաքեռի 12-րդ փողոց), անվանակոչել  հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ` «Ղուկաս Սիրունյան փողոց»:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ`  ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ        

2024թ. փետրվարի 13

      Երևան