ՎԵՐԱ ԱՍԼԱՆՅԱՆ
Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1989թ.
Ծնվել է 1940թ. մարտի 28-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ ռուսական բանասիրական և երկրաբանական ֆակուլտետները։ «Հայգունմետնախագիծ» գիտահետազոտական ինստիտուտի երկրաբանական բաժնի գիտաշխատող է։ 1970-ից ի վեր Հայաստանի և համամիութենական մի շարք ամսագրերում նրա թարգմանությամբ ռուսերեն տպագրվում են դասական և ժամանակակից հայ գրողների վեպերը, վիպակները, պատմվածքները։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (հայերենից)
1. Դավիթ Մուրադյան, Եվրոպան անիվների վրա (ուղեգրություն), Եր., 2002։
2. Զորայր Խալափյան, Ջերմանց մխիթարություն (վիպակներ), Մոսկվա, 1990։
3. Վարդան Գրիգորյան, Հավերժական վերադարձ, Դար կորստյան (վեպեր), Մոսկվա, 1989։
4. Հովհաննես Մելքոնյան, Մոր ձայնը (վեպեր և վիպակներ), Եր., 1986։
5. Զորայր Խալափյան, Երիցուկի թերթիկներ, Մոսկվա, 1979։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2004 թ. արժանացել է Մ. Շոլոխովի անվան մեդալի։
Հասցե՝ Երևան 09, Մաշտոցի 43, բն. 6
հեռ. բն. 56-84-78, աշխ. 56-85-78