ՎԱՉԱԳԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, ՀԳՄ անդամ 2007 թ.
Ծնվել է 1951 թ. մայիսի 25-ին, Կամոյի շրջանի Նորաշեն գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և ԵՊՀ ՀՄՖ-ի ժուռնալիստիկայի բաժինը։
Աշխատել է «Լույս» հրատարակչությունում որպես խմբագիր (1979-1995 թթ.), հանրապետական ուսումնամեթոդական կենտրոնում, ինչպես նաև Լեզվի պետական տեսչությունում (1994-1999), եղել է Հայերենի բարձրագույն խորհրդի անդամ։ Հիմնադրել (1994) և մինչև օրս հրատարակում է «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթը։
Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ և ռադիոյով վարել է հեղինակային հաղորդումներ, հեռուստախաղեր։ Հայաստանյան հանրակրթական դպրոցների մայրենիի (1-4-րդ) և մաթեմատիկայի (1-9-րդ դասարանների) դասագրքերի համահեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Ասույթներ համենայն դեպս, Եր., 2011
2. Երկու հեքիաթ, Եր., 2011
3. Մենախոսություն երկուսով / վիպակ/, Եր., 2008
4. Ի լուր և ի տես / հրապարակախոսություն, երգիծանք /, Եր., 2014
5. Մեծ գիրք փոքրերի համար, Եր., 2016

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով՝ հայերենի զարգացման գործում ունեցած վաստակի համար։
Հասցե՝ Երևան 49, 16-րդ թաղամաս 30/2,
հեռ. բն. 35-72-85, աշխ. 58-92-99, բջջ. 093 50 62 42