ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
22.03.2024
ՊՈԵԶԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ՝ ՆՎԻՐՎԱԾ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿԻՆ
Պոեզիայի միջազգային օրը՝ մարտի 21-ին, ՀԳՄ մեծ դահլիճում տեղի ունեցավ հանդիսություն՝ նվիրված Պարույր Սևակի 100-ամյակին: Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Ելութ ունեցավ ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան պոեզիայի և ասմունքի թատրոնը՝ Սամվել Բաղինյանի ղեկավարությամբ: Պարույր Սևակի բանաստեղծություններն ու թարգմանությունները հնչեցին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասաններ Սամվել Բաղինյանի, Ռուզաննա Հախնազարյանի, Դավիթ Գասպարյանի, Արամ Կոստանյանի և Արմեն Քուշկյանի արտասանությամբ: Հանդիսությունը վարում էր և Սևակի բանաստեղծություններից ասմունքեց Գայանե Սամվելյանը: