Շրջանցիկ ճանապարհ
01.02.2023

«Վան Արյան» հրատարակչությունը տպագրել է ազգությամբ ռումին Գերմանիայում բնակվող Տրայան Պոպ Տրայանի բանաստեղծությունների երկլեզու «Շրջանցիկ ճանապարհ» ժողովածուն։ Հեղինակը գրում է և՛ ռումիներեն, և՛ գերմաներեն, նա «Լյուդվիգսբուրգ» հրատարակչության և «Մատրիքս» ամսագրի տնօրենն է։ Վերջին տարիներին և՛ հրատարակչությունը, և՛ ամսագիրը հրատարակել են հայ բանաստեղծների՝ Բերթինա Վյարմանի թարգմանությամբ։
Տրայան Պոպ Տրայանը Ռումինիայում և Գերմանիայում ճանաչված բանաստեղծ է, արժանացել է մի շարք մրցանակների։
Ցանկություն է հայտնել Հայաստան այցելելու։
Գրքի թարգմանությունը, առաջաբանը և ձևավորումը՝ Էդվարդ Միլիտոնյանի, գերմաներենից տողացիները՝ Կառլեն Մատինյանի։