«ՆՈՐՔ» 1, 2016
«ՆՈՐՔ» 1, 2016
Լույս է տեսել ՀԳՄ «Նորք» գրական-գեղարվեստական, հասարակական-քաղաքական հանդեսի այս տարվա առաջին համարը: «Արձակ, պոեզիա» բաժնում տեղ են գտել Ջուլիետա Կաժոյանի «Մամս», Կարեն Ոսկանյանի «Տաքսու վարորդը», «Երեկվա պես», Գոհար Գալստյանի «Մեր հարսանիքին Վարդավառ էր ու…», «Թռչնի գրիպ», Հազարավարդի «Հաբիտուս», Կլարա Թերզյանի «Կաշվե սև վերարկուավորները», «Տատն ու թոռը» պատմվածքներն ու Աշոտ Քերոբյանի, Մանվել Միկոյանի, Արտակ Թամրազյանի բանաստեղծական շարքերը: Տպագրվել է Վահրամ Ալազանի կնոջ` Մարո Ալազանի «Իմ կյանքի ողբերգությունը» հուշագրությունը: «Բանասիրություն» բաժնում ներկայացված է «Ախլցխայի հարսանեկան» տաղը` Էքնոսի մշակմամբ, ով նաև ամբողջական տեքստի հեղինակն է: «Թարգմանություն» բաժնում տպագրվել է Զոյա Փիրզադի «Բալի կորիզները» վիպակը Ռուբեն Հովսեփյանի առաջաբանով (թարգմանությունը պարսկերենից՝ Գևորգ Ասատրյանի): Մարտին Գիլավյանի «Ստեղծագործական արգասավոր ուղի» նյութն անդրադարձ է Սուրեն Այվազյանի 100-ամյակին: «Արվեստաբանություն», «Գրականագիտություն» բաժիններում տեղ են գտել Ռաֆայել Երվանդյանի «Մեծ ողբերգակի կարապի երգը» և Մարինե Ղազարյանի «Փոքր մարդու» դրաման Երուխանի և Հակոբ Օշականի ժողովածուներում» հոդվածները: Համարը եզրափակվում է Յուրի Արտավազդի երգիծանքով և Արամ Համբարձումյանի «Մտքեր»-ով: Գլխավոր խմբագիր` Ֆելիքս Մելոյան: