Նորայր Ենգիբարյան
20.02.2024
Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների և ժուռնալիստների միությունների անդամ, բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող, թարգմանիչ Նորայր Ենգիբարյանը:
Նորայր Ենգիբարյանը հեղինակ է մի շարք բանաստեղծական ժողովածուների: Պատասխանատու աշխատանքներ է կատարել “Երեկոյան Երևան”, “Երկրապահ”, “Հայրենիք” թերթերում: Զբաղվել է դասախոսական աշխատանքով:
Նորայր Ենգիբարյանի հոգեհանգիստը տեղի կունենա փետրվարի 21-ին՝ ժամը 17-ից, Սուրբ Սարգիս եկեղեցում (Նոր Նորքի 5-րդ զանգված)։
Հուղարկավորությունը՝ փետրվարի 22-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ