ՄԵՏԱՔՍԵ
Բանաստեղծուհի, թարգմանչուհի, հրապարակախոս,
ՀԳՄ անդամ 1963թ.
Ծնվել է 1926թ դեկտեմբերի 23-ին, Արթիկի շրջանի Արևշատ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ)։ Վախճանվել է 18. 08. 2014 թ.
Ավարտել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական և Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտները։ Եղել է ՀՀ Մայրության ֆոնդի նախագահի տեղակալ (1989-91թթ.), ՀԳՄ Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախմբի նախագահ (1992-95թթ.)։ ԱՄՆ-ում տպագրված «Բոլոր դարերի կին բանաստեղծները սիրո մասին» համաշխարհային հատընտիրում (1990թ.) տեղ է գտել նրա «Գաղտնիք չի մնում» բանաստեղծությունը։ Թարգմանվել է աշխարհի բազմաթիվ լեզուներով։ Մասնակցել է պոեզիայի միջազգային փառատոների։ Գրել է նաև մանուկների համար։ Հեղինակ է շուրջ 35 գրքի։
ԵՐԿԵՐ
1. Մենք ենք ու մենք, Եր., 2011։
2. Սերս ծոցիս մեջ մնաց, Եր., 2009։
3. Զրույց աշխարհի հետ, Եր., 2007։
4. Լեռները լալիս են գարնանը, Եր., 1987։
5. Զգույշ, սիրտ է, Եր., 1974։
ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից)
1. Սլավկա Մանևա, Ջիջի (մանկական), Եր., 2003։
2. Թուդոր Արգեզի, Խորհրդավոր սաղմոս, Եր., 1986։
3. Միրոսլավ Վալեկ, Հեռավոր հանդիպում, Եր., 1979։
4. Բելա Ախմադուլինա, Բանաստեղծություններ, Եր., 1968։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2011 թ. արժանացել է Հայաստանյաց առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանի։
2. 2008 թ. արժանացել է Մովսես Խորենացի մեդալի։
3. 2007-ին արժանացել է ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի։
4. 2007-ին արժանացել է զորավար Անդրանիկի մեդալի։
5. 2006 թ. արժանացել է «Երկրապահ» շքանշանի։
Հասցե՝ Երևան 10, Տիգրան Մեծի 8, բն. 17,
հեռ.՝ բն. 52-42-05