«ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

«Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպության գործունեության 30-ամյակի շրջանակներում ՀՀ Գրողների միությունը և  «Մեծն Ներսես» բարեսիրական կազմակերպությունը հայտարարում են «Մարդ Աստծո» գրական մրցանակաբաշխություն Հայաստանի Գրողների միության անդամների համար

Նպատակն է օժանդակել հայ գրողին, խթանել ժամանակակից հայ գրականության բնականոն ընթացքը, հայ ընթերցողին ներկայացնել լավագույն գրական ստեղծագործություններ։

Ներկայացնել անտիպ ստեղծագործություններ՝ բարեշնորհություն, մարդասիրություն, գթասրտություն, բարեպաշտություն, հայրենի հող թեմաներով, հետևյալ երեք ժանրերում՝

  1. Արձակ-վիպակ կամ երեք պատմվածք/մինչև 40 էջ/
    1. Պոեզիա -պոեմ կամ բանաստեղծական շարք/մինչև 15 էջ/
    1. Մանկագրություն– հեքիաթ, պատմվածք կամ բանաստեղծական շարք /մինչև 15 էջ/

Յուրաքանչյուր ժանրում նախատեսված է 4 մրցանակային տեղ՝

1-ին՝ յուրաքանչյուրին 180 000 դր․

2-րդ՝ յուրաքանչյուրին  120 000 դր․

3-րդ՝ յուրաքանչյուրին 100 000  դր.

Խրախուսական՝յուրաքանչյուրին 80 000 դր.։

Աշխատանքներն ընդունման վերջնաժամկետ` 05.06.2023

Գործերը ներկայացնել միայն մեկ ժանրում։

Աշխատանքներն ընդունվում են տպագիր, երեք օրինակից, փակ ծրարով, վրան կեղծանուն։

Գործերը հանձնել Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։

ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ ՝  Հայաստանի Գրողների միությունում  հունիսի 28-ին, ժամը 14։00-ին։