Մայիսի 5-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում լեհ բանաստեղծուհի Կալինա Զիոլայի հետ:
10.05.2018
Մայիսի 5-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում լեհ բանաստեղծուհի, ժամանակակից հայ պոեզիան լեհերեն թարգմանած և Լեհաստանում հրատարակած անթոլոգիայի հեղինակ Կալինա Զիոլայի հետ:
Հանդիպման ժամանակ պայմանավորվածություն ձեռք բերվեց Հայաստանում հրատարակել Լեհաստանի մասին գրված հայ հեղինակների բանաստեղծությունների և էսսեների ժողովածու, իսկ Լեհաստանում՝ Հայաստանի մասին գրված բանաստեղծությունների և էսսեների ժողովածու:
Վերջերս Լեհաստանի Վրոցլավ քաղաքում Կալինա Զիոլան կազմակերպել է պոեզիայի երեկո՝ նվիրված ժամանակակից հայ պոեզիային, ինչպես նաև նմանատիպ միջոցառումներ այլ քաղաքներում:
Սեփ.լրտ.