ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Արձակագիր, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1985թ.

Ծնվել է 1937թ. ապրիլի 1-ին, Թումանյանի շրջանի Ահնիձոր գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ)։ Վախճանվել է 29. 06. 2016 թ.

Ավարտել է Երևանի պրոֆտեխնիկական 3-րդ ուսումնարանը՝ ստանալով գրաշար-լինոտիպիստի մասնագիտություն և աշխատել է Երևանի թիվ 2 տպարանում։ Ավարտել է նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Երկար տարիներ աշխատել է Հայաստանի կույրերի միավորման հրատարակչությունում և մամուլում («Ավանգարդ», «Հայրենիքի ձայն», «Հայաստան»)։ Նրա բազմաթիվ ակնարկները, պատմվածքները, հոդվածները, հարցազրույցները տպագրվել են հանրապետական մամուլում, գրական հանդեսներում։ Հրաչյա Մաթևոսյանը Ռազմածովագիրների միջազգային ընկերակցության և Ժուռնալիստների միության անդամ է։ Գրել է նաև մանուկների համար։

Շուրջ 20 գրքի հեղինակ է։

ԵՐԿԵՐ

1. Հայրենանկար, Եր., 2007։
2. Սիրով, Եր., 2003։
3. Պինդ կացեք, Եր., 2003։
4. Խաչքար Հայաստան, Եր., 2002։
5. Մոլորյալ ժամ, Եր., 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2011թ. «Հացը հացարարին» գրքի համար արժանացել է ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակի։
2. 2007 թ. «Հայրենանկար» գրքի համար արժանացել է Միքայել Նալբանդյանի անվան մրցանակի։
3. 2003թ. «Հրանտ կամ դառնամուխ կյանք» գրքի համար արժանացել է ԼՂՀ Եղիշեի անվան գրական մրցանակի։
4. 1993թ. «Ցավի ծաղիկ» ակնարկաշարի համար արժանացել է նույն՝ ԼՂՀ Եղիշեի անվան գրական մրցանակի։
5. Հայ-վրաց ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ունեցած վաստակի համար արժանացել է «Հայոս-Քարթլոս» արծաթե մեդալի։

Հասցե՝ Երևան 70, Եր. Քոչարի 27, բն. 42
հեռ. բն. 57-53-53։