ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 100

ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 100

Սույն թվի դեկտեմբերի 11-ին Տերյան 59 հասցեում տեղի ունեցավ բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանի հուշաքարի բացման արարողությունը:Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, բանաստեղծի թոռ՝ Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը, իսկ բանաստեղծի հայրենի գյուղի(ՀՀ Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղ) դպրոցի աշակերտները կարդացին Հ. Հովհաննիսյանի բանաստեղծություններից:
Այնուհետև ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Հ. Հովհաննիսյանի 100 ամյակի առթիվ բանաստեղծի անվամբ Նամականիշի մարման արարողություն: 
Մարումն իրականացրին Հակոբ Արշակյանը(ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար), Հայկ Ավագյանը(Հայ փոստ ՓԲԸ-ի տնօրեն), Էդվարդ Միլիտոնյանը(ՀԳՄ նախագահ),Հովիկ Մուսայելյանը (Հայաստանի Ֆիլատելիստների միության նախագահ) և Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը՝ բանաստեղծի թոռը:
Տեղի ունեցավ նաև բանաստեղծին նվիրված հուշ-ցերեկույթ:
Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Հայաստանի ազգային արխիվի աշխատակից՝ Սոս Մարությանը, Սերժ Առաքելյանը(բանաստեղծ, արձակագիր), Համասփյուռ Մանուկյանը (երաժիշտ, դաշնակահար՝ բանաստեղծի հարսը), Անուշ Հովհաննիսյանը(արևելագետ), Սամվել Մուրադյանը(գրականագետ, Բան. գիտ.դոկտոր-պրոֆեսոր),Սաթենիկ Մկրտչյանը (արձակագիր), Պետրոս Դեմիրճյանը(ՀԳՄ քարտուղար, գրականագետ), Բակուրը(արձակագիր, հրապարակախոս), Արմենակ Ղազինյանը(բանաստեղծ), Հրաչյա Հովհաննիսյան կրտսերը:
Բանաստեղծի ստեղծագործությունները կարդաց դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը: Ելույթ ունեցավ բանաստեղծի թոռնուհի՝ Սաբեթ Հովհաննիսյանը: