ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ – 85

ՀՐԱՆՏ  ՄԱԹԵՎՈՍՅԱՆ  – 85

«Սիրենք, սիրենք, սիրենք միմյանց։
Սարյանից մեծ նկարիչ չկա։
Թումանյանից մեծ մտածող չկա։
Մեր հացից քաղցր հաց չկա։
Այս հայրենիքից դուրս՝ այլ Հայաստան- չկա։

Խղճի և մարդկայնության կերպարը հայ մադու պատկերից է հանվելու։
Սիրենք, սիրենք, սիրենք միմյանց-մեր այլանդակներին, մեր խեղճերին, մեր բարձրերին, մեր նվաստներին։
Հայրենիքը հայրենիք է դառնում սիրով։ Հայրենիքը՝ լավ կամ վատ, կյանք է, հայրենիքից դուրս՝ հավիտենական ոչինչ»․․․

Հրանտ Մաթևոսյան

Փետրվարի 12-ը Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է։  Գրողի ծննդյան 85 – ամյակի առթիվ Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն՝ գրողի շիրմին այցելեցին և նրա հիշատակը խնկարկեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը, կինոմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը, գրականագետներ՝ Ժենյա Քալանթարյանը, Վազգեն Գաբրիելյանը,ինչպես նաև գրողի ընտանիքը, մտավորականներ, գրողներ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, Մեծն գրողի գրականության երկրպագուներ, ընթերցողներ։ Հրանտ Մաթևոսյանի գրականությունը արժևորեցւն և խոսք ասացին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը և գրողի որդին՝ Դավիդ Մաթևոսյանը: