ՀԳՄ և ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի համատեղ ծրագիր «Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ»

29.02.2024

Հայաստանի գրողների միության և «Երևանի պետական համալսարան»-ի բանասիրության ֆակուլտետի համատեղ ծրագիր.
«Հանդիպումներ ժամանակակից գրողների հետ».
Փետրվարի 28-ին հանդիպումը բանաստեղծ Թադևոս Տոնոյանի հետ էր։
Բացման խոսքով հանդես եկան ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանը և բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։
Էդվարդ Միլիտոնյանը ներկայացրեց ծրագրի նպատակները։
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցան բանաստեղծներ Արևշատ Ավագյանը, Շանթ Մկրտչյանը, Հայկ Սիրունյանը ։