ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Խանդութի «Պալատի ուրվականը» (արձակ) գրքի շնորհանդեսը:

Մայիսի 16-ին, ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ, արձակագիր Խանդութի «Պալատի ուրվականը» (արձակ) գրքի շնորհանդեսը:
Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը:
Ելույթ ունեցան Արևշատ Ավագյանը,(բանաստեղծ), Թորոս Թորանյանը(բանաստեղծ, արձակագիր), Շնորհիկ Շահինյանը(արձակագիր), Վիկտոր Հովհաննիսյանը(գրքի նկարիչ), Սամվել Բաղինյանը(դերասան) և հեղինակը՝ Խանդութը:
ՀՀ վաստակավոր դերասան Ամիրամ Գալստյանը և դերասանուհի Մայրանուշ Գրիգորյանը կարդացին Խանդութի պատմվածքներից: