ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՈՒՐԴ ԳՐՈՂԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՔՈՒՐԴ ԳՐՈՂԻ ՀԵՏ

            Օգոստոսի 23-ին ՀԳՄ էր  այցելել քուրդ գրող Քուրթուլուս Բասթիմարը:  Նա հանդիպեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանին: Նրանք զրուցեցին հայ և քուրդ գրողների, Հայաստանում քրդական մշակույթի զարգացման,  տարածաշրջանային, ինչպես նաև Թուրքիայում ազգային փոքրամասնությունների  խնդիրների մասին: Քուրթուլուս Բասթիմարը ծնվել է Կարս քաղաքում, արձակագիր է,  մարդու իրավունքների պաշտպան, ստեղծագործությունները թարգմանվել են մի քանի լեզուներով: Իր  ստեղծագործություններում նա անդրադառնում է մարդու իրավունքներին և ազգային փոքրամասնությունների խնդիրներին ու  նրա վերջին՝ «Հրաժեշտ ազատությանը» գրքի հրատարակումը  արգելված է Թուրքիայում: Քուրդ գրողը  պատմեց Հայաստանի մասին ապագա  վեպի,  իր ստեղծագործությունների հայերեն թարգմանության և հետագա ծրագրերի մասին: ՀԳՄ նախագահը պատասխանեց նրան  հետաքրքրող հարցերին, պատմեց  ՀԳՄ աշխատանքների, Գրողների միության անդամ քուրդ գրողների, նրանց ստեղծագործությունների  հրատարակության, քրդական մամուլի ու  Հայաստանում նրանց ընձեռված հնարավորությունների մասին: