ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ՀԱՆԴԻՊՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
Փետրվարի 22-ին ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կլոր սրահում հանդիպեց Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողներին: Ողջունելով ուսանողներին՝ Էդ. Միլիտոնյանը նշեց, որ հանդիպումները գրողների հետ կարևոր են երիտասարդների ընդհանուր զարգացման ու գրականության իմացության համար: «Մենք սկսելու ենք ժամանակակից գրողների հետ հանդիպումների շարք համալսարաններում ու դպրոցներում, որը կնպաստի ժամանակակից գրողների հետ ծանոթությանը, նրանց ստեղծագործության իմացությանն ու ընթերցանությանը: Ձեզ համար հատկապես կարևոր է գրականության իմացությունը, որովհետև ուսուցիչներ պիտի դառնաք և կրթեք ապագա սերունդներին»: Այնուհետև ՀԳՄ նախագահը պատասխանեց ուսանողների հարցերին: Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար: Ստորագրվեց հուշագիր Հայաստանի գրողների միության և Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի միջև՝ համատեղ ծրագրի շրջանակներում աշխատանքների մասին: