ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՐՐԻ ԿՈՒՄՐՈՒՅԱՆԻ ՀԵՏ

21.03.2024
ՀԱՆԴԻՊՈՒՄ Հարրի Կումրույանի հետ
Մարտի 15-ին ՀԳՄ-ում տեղի ունեցավ հանդիպում Շվեյցարիայում բնակվող, ծագումով հայ գրող Հարրի Կումրույանի հետ: Հանդիպմանը ներկա էր և գրողին ներկայացրեց ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրացը: Ելույթ ունեցան ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, արձակագիր, թարգմանիչ Գրիգոր Ջանիկյանը, արձակագիր, թարգմանիչ Արծվի Բախչինյանը, բանաստեղծ Հայկ Սիրունյանը և Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի դասախոս Անի Ջանիկյանը: Համալսարանի ուսանողներն ընթերցեցին հատվածներ Կումրույանի «Վտանգավոր լռություն» գրքից ֆրանսերեն և հայերեն լեզուներով: Ելույթ ունեցավ և գրողների ու ուսանողների հարցերին պատասխանեց Հարրի Կումրույանը: