ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի գրողների միությունը հայտարարում է Արցախի շրջափակման և արցախահայության բռնի տեղահանման թեմայով պատմվածքի մրցանակաբաշխություն։
Մրցանակները սահմանվել են հետևյալ գումարային չափերով.
- 1-ին մրցանակ – 165 000 դրամ
- 2-րդ մրցանակ – 100 000 դրամ
- 3-րդ մրցանակ – 75 000
- Բացի դրամական մրցանակներից սահմանվել են նաև պատվոգրեր։
Մրցանակաբաշխության պարտադիր պայմաններն են.
ա) ներկայացված նյութերը պետք է լինեն անտիպ և գրված լինեն հայերեն
բ) ընդունվում են միայն ՀԳՄ անդամների պատմվածքները
գ) պատմվածքի համար սահմանվում է մինչև 15 էջ, յուրաքանչյուր հեղինակ կարող է ներկայացնել միայն մեկ պատմվածք։
Նյութերի ընդունման վերջնաժամկետ` 30 ապրիլի 2024 թ.։
Գործերը հանձնել տպագիր, երեք օրինակից, Հայաստանի գրողների միություն, գործերի կառավարիչ Հեղինե Նազարյանին՝ յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11.00-15.00, հեռախոս՝ 56-45-70։
Մրցանակի արժանացած պատմվածքները կտպագրվեն «Գրական թերթ»-ում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ