Հայտարարություն

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտատարում է  «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության 2022 թվականի ստեղծագործությունների հայտերի ընդունման մեկնարկի մասին։

Մրցույթը կանցկացվի 4 անվանակարգում` «Գրականություն», «Հայագիտություն», «Կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա)» և «Դեկորատիվ-կիրառական արվեստ»։

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և «Վահան Թեքեյան» մրցանակ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները՝

  •  www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտը՝ նեկայացնելով 2022 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն։
  • մինչ հայտը լրացնելը, անհրաժեշտ է ծանոթանալ մրցույթի պայմաններին,
  • սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի,
  • հայտը կհաստատվի կամ կմերժվի` Ձեր էլեկտրոնային հասցեին հետադարձ նամակով։

Ստեղծագործությունները գնահատելու է մասնագիտական հեղինակավոր ժյուրին` նախապատվությունն առաջին հերթին տալով աշխատանքների որակին: Մրցույթին կարող են մասնակցել ինչպես Հայաստանից, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել  Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ. ` 010 552 632, 010 520 783):

«Վահան Թեքեյան» մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն 29-րդ անգամ՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության և ԱՄՆ և Կանադայի Թեքեյան մշակութային միության «Շաքե Թեքեյան-Ղազարյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։Մրցանակաբաշխության անցկացման տարիներին «Վահան Թեքեյան» մրցանակ է շնորհվել մշակույթի, գիտության, արվեստի երկու հարյուրից ավելի գործիչների։

Հայաստանի Թեքեյան մշակութային միության լրատվական կենտրոն