ԽՈՐԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Բանաստեղծ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 2002թ.
Ծնվել է 1961 թ. նոյեմբերի 8-ին, Կիրովական քաղաքում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր)։
Ավարտել է Կիրովականի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը, միաժամանակ՝ Մոսկվայի օտար լեզուների հեռակա դասընթացի թարգմանական բաժինը: Եղել է «Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագրի տեղակալ (1996-2005 թթ.): ԱՄՆ-ում ստացել է Կալիֆոռնիայի պետական համալսարանի Սակրամենտոյի մասնաճյուղի՝ ժուռնալիստիկայի և հաղորդակցության դասընթացների մասնակցի վկայական (2003 թ.-ին): Վանաձորի քաղաքապետի օգնականն է լրատվության գծով (2005-ից): Դասավանդում է Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետում:
Նրա բանաստեղծությունները, պատմվածքները և թարգմանությունները տպագրվել են գրական տարբեր ժողովածուներում, գրական մամուլում՝ «Երկունք» «Գարուն», «Նոր դար», «Գրական թերթ», «Հորիզոն», «Սատիրիկոն», «Նարցիս» և այլն: Նրա բանաստեղծություններից տպագրվել են ուկրաիներեն՝ Միրոն Նեստերչուկի թարգմանությամբ:
Թարգմանում է անգլերենից և ռուսերենից:
ՀՀ ժուռնալիստների միության անդամ է։
ԵՐԿԵՐ
1. Վիճակված է այսպես (համաշխարհային պոեզիայի ծաղկաքաղ-անթոլոգիա) Եր., 2000։
ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2010թ. հայոց լեզվի զարգացման, գրքի տարածման և պրոպագանդման գործում ունեցած մեծ ավանդի և Մայրենիի միջազգային օրվա առթիվ ՀՀ լեզվի պետական տեսչության կողմից արժանացել է պատվոգրի:
2. Արժանացել է Դեյվիս քաղաքի պատվավոր քաղաքացու վկայագրի:
Հասցե՝ ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր
Երկաթուղայինների 1ա, բն. 12
հեռ. բն. 2-51-16, աշխ. 4-40-56, 2-03-20
բջջ. 093 42 02 39