ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ

Երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն
Նոյեմբերի 6-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ և ՀԲԸՄ «Շանթ, Կամեր Պասմաճեան» հիմնադրամի համատեղ մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ ողջունելով ներկաներին ասաց. «Անցյալ տարի ՀԲԸՄ-ի հետ հիմնադրվեց մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխությունը և հաջողությամբ շարունակվում է: Այս տարի մասնակցել են ավելի քան 20 երիտասարդներ, որոնցից հանձնաժողովի կողմից ընտրվել են լավագույնները»: Նա երիտասարդներին մաղթեց հաջողություններ և իրենց տաղանդը աշխատանքով զարգացնելու կարողություն:
ՀԲԸՄ ներկայացուցիչ
Հովհաննես Եորդեկյանն իր խոսքում նշեց. «Մեզ համար մեծ ուրախություն, գոհունակություն և պատիվ
է Հայաստանի գրողների միության հետ երկրորդ
տարին անընդմեջ իրականացնել այս նախագիծը:
Նպատակն է՝ երիտասարդ գրողներին քաջալերել, խանդավառել ու ոգևորել, որպեսզի ստեղծագործեն
և մտնեն գրական անդաստան»: Նա շնորհավորեց մրցանակակիրներին և ստեղծագործական վերելք
մաղթեց: Այնուհետև Էդվարդ Միլիտոնյանն ու Հովհաննես
Եորդեկյանը մրցանակները հանձնեցին մրցանակակիրներին: Մրցանակներ ստացան.
Պոեզիա
Հայկ Սիրունյան –1-ին մրցանակ
Վովա Արզումանյան – 2-րդ մրցանակ
Արմենուհի Ավետիսյան, Լևոն Բեժանյան և Արման Վարդանյան – 3-րդ մրցանակ
Արձակ
Հասմիկ Կարապետյան – 1-ին մրցանակ
Նարե Հարոյան – 2-րդ մրցանակ
Աննա
Հակոբյան – 3-րդ մրցանակ