Երիտասարդ գրականագետների ստեղծագործությունների 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփում
13.06.2019
Հունիսի 12-ին ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի և Հայաստանի գրողների միության սահմանած Երիտասարդ գրականագետների ստեղծագործությունների 2018 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման արարողությունը։
Մրցութային հանձնաժողովի (նախագահ՝ Վ. Դևրիկյան) որոշմամբ առաջին մրցանակ չշնորհվեց։
Երկրորդ մրցանակի արժանացավ Արամ Խաչատրյանը՝ «Բազմաձայնությունը Գ. Խանջյանի «Լուր չկա» վեպում, երրորդ մրցանակի՝ Շուշանիկ Արամը՝ «Էքսպրեսիվ (գերացայտված) ընդհանրացումները Էդ. Միլիտոնյանի «Ցասման հաց» գրքում» հետազոտությունների համար։