ԵԻՐՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

ԵԻՐՏԱՍԱՐԴ ԳՐՈՂՆԵՐԻ ԾԱՂԿԱՁՈՐՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Երիտասարդ գրողների ծաղկաձորյան եռօրյա համաժողովին նախատեսվում են գրականության վերաբերյալ հետաքրքիր զեկուցումներ, գրքերի շնորհանդեսներ, գրական ընթերցումներ, ելույթներ և գրականության շուրջ մտքերի փոխանակում իրականացնել:
Համաժողովը մեկնարկեց մայիսի 31-ին Ծաղկաձորի գրողների միության տանը: Այն կտևի մինչը հունիսի 2-ը:
«Այս միջոցառման ընթացքում հասուն գրողները մեկ հարթակում են ներկայանում երիտասարդ գրողների հետ, փորձի փոխանակում է տեղի ունենում: Ցանկանում ենք, որ երիտասարդ ստեղծագործողները ճանաչեն միմյանց: Հրավիրել ենք տարբեր մարզերից գրողների, որոնք քիչ են հանդիպել կամ առհասարակ չեն հանդիպել: Ներկա են տարբեր մամուլների խմբագիրներ: Վաղը կլինեն քննարկումներ, գրական ընթերցումներ, նոր լույս տեսած գրքերի շնորհանդեսներ և ամսի երկուսին գրական մամուլի խմբագիրների հետ կլինեն հանդիպումներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվար Միլիտոնյանը:
«Դիտարկումներ ժամանակակից երիտասարդական գրականության վերաբերյալ» թեմայով զեկույցով հանդես եկավ գրականագետ, թարգմանիչ և մանկավարժ Պետրս Դեմիրճյանը, «Երիտասարդ գրողների մասնակցությունը մարզային գրական բաժանմունքների ծրագրերին» թեմայի շուրջ խոսեց բանաստեղծ Մանվել Միկոյանը, «Իրականություն և գրականություն» թեմայով հանդես եկավ Արքմենիկ Նիկողոսյանը:
Հունիսի 1-ին զեկուցումներով ելույթ կունենան գրականագետ Արմեն Ավանեսյանը, գրող Շանթ Մկրտչյանը:
Արմեն Ավանեսյանն անդրադարձավ «Երիտասարդական գրականությունը պետական հրատարակչական ծրագրերում» թեմային, իսկ Շանթ Մկրտչյանը` «ՀԳՄ հրատարակչությունը և երիտասարդական գրականությունը» թեմային:
Հունիսի 3-ին հանդիպում տեղի կունենա գրական մամուլի խմբագիրների հետ, ինչպես նաև քննարկում կիրականացվի «Երիտասարդական գրականությունը ՀԳՄ գրական մամուլում» թեմայի շուրջ:
Ամենամյա հավաքը կյանքի է կոչվում Հայաստանի գրողների միության նախաձեռնությամբ: