«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
«ԴԱՐ 21» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Դեկտեմբերի 19-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Ռուսաստանի հայերի միության, «Արարատյան ալյանս» մտքի կենտրոնի և Հայաստանի գրողների միության «ԴԱՐ 21» մրցանակաբաշխության մրցանակների հանձնումը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց, որ «Ռուսաստանի հայերի միության և ՀԳՄ-ի մրցանակաբաշխությունն իրականացվում է 2007թ.-ից, սկզբում տրվում էր լավագույն վեպի համար, իսկ հետագայում ընդլայնվեց մրցանակաբաշխության ժանրերի քանակը: Հայտարարված մրցանակաբաշխությանը մասնակցել են 40-ից ավելի գրողներ, որոնցից մրցանակներ են ստացել 16 հոգին»: Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի հայերի միությանը ՀԳՄ-ի հետ համագործակցության և կազմակերպվող մրցանակաբաշխության համար, որ նպաստում է գրականության զարգացմանը, գրքերի տպագրությանը և գրողների հանրահռչակմանը: Ռուսաստանի հայերի միության Հայաստանի հարցերով փոխնախագահ Ավետ Ադոնցը փոխանցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը, ասելով, որ «Ռուսաստանի հայերի միության աշխատանքները չեն սահմանափակվում միայն Ռուսաստանով և բավական շատ ծրագրեր են իրականացվում նաև Հայաստանում: Ավանդույթ է դարձել ՀԳՄ-ի համագործակցությամբ կազմակերպվող մրցույթը: Գրողներին խրախուսելն ու նրանց ստեղծագործությանը խթանելը կարևոր է Ռուսաստանի հայերի միության համար, առավել ևս այսօր, երբ Հայաստանն առերեսվում է բազմաբնույթ մարտահրավերների»: Էդվարդ Միլիտոնյանն ու Ավետ Ադոնցը հանձնեցին մրցանակները:
Արձակի ժանրում՝
1-ին մրցանակ – չի շնորհվել
2-րդ մրցանակ – Աշոտ Հովսեփյան
2-րդ մրցանակ – Ալիս Հովհաննիսյան
3-րդ մրցանակ – Նարինե Կռոյան
3-րդ մրցանակ – Ներսես Խառատյան
Խրախուսական – Կարինե Ռաֆայելյան
Պոեզիայի ժանրում՝
1-ին մրցանակ – Նորայր Գրիգորյան
2-րդ մրցանակ – Խաչիկ Մանուկյան
3-րդ մրցանակ – Անդրանիկ Կարապետյան
Խրախուսական – Գագիկ Սարոյան
Խրախուսական – Հասմիկ Սարգսյան
Մանկապատանեկան գրականություն ժանրում՝
1-ին մրցանակ – չի շնորհվել
2-րդ մրցանակ – Նանե
2-րդ մրցանակ – Արմենուհի Սիսյան
3-րդ մրցանակ – Զեմֆիրա Ենոքյան-Մկրտչյան
Խրախուսական – Էլֆիք Զոհրաբյան
Խրախուսական – Զավեն Պետրոսյան