ԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

ԳՐԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ

Մարտի 6-ին  կլոր սրահում տեղի ունեցավ  Հայաստանի գրողների միության անդամների «Գրական տեղեկատու»-ի շնորհանդեսը: Տեղեկատուն կազմել է ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, խմբագիրն է Սամվել Կոսյանը: Գիրքը տպագրվել է «Վան Արյան» հրատարակչությունում: Էդվարդ Միլիտոնյանը  շնորհավորեց գրողներին հրատարակված գրքի կապակցությամբ՝ ասելով, որ գրական տեղեկատուն բացառիկ է այն առումով, որ ներառում է ոչ միայն Հայաստանում  ապրող, այլև Արցախի գրողների միության  անդամների  և սփյուռքահայ գրողների  կենսագրությունները: Տեղեկատուն տպագրվել է  Թարյան (Մխիթարյան) ընտանիքի հովանավորությամբ: Էդ. Միլիտոնյանը շնորհակալագիր հանձնեց Անահիտ Թարյանին: Սամվել Կոսյանը  խոսեց  գրքի  տպագրման համար անհրաժեշտ նյութերի հավաքման ու տպագրության  նախապատրաստելու  մասին՝ նշելով,  որ տեղեկատուն հանրագիտարանային հրատարակություն  է: Ելույթ ունեցան  հրատարակիչ Վան Արյանը, բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը և գրականագետ Արմեն Ավանեսյանը: