Գույժ
29.04.2024
Կյանքից հեռացել է Պարույր Սևակի և Նելլի Մենաղարաշվիլու որդին՝ գրականագետ Արմեն Ղազարյանը: Հայաստանի գրողների միությունը ցավակցում է ընտանիքին և հարազատներին:
Արմեն Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 30-ի ՝ ժամը 17-ից, «Զոլեր» N 1 սգո սրահում:
Հուղարկավորությունը՝ մայիսի 1-ին՝ ժամը 13-ին, նույն տեղից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Վրաստանի գրողների միությունը Պարույր Սևակի և Նելլի Մենաղարաշվիլու որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի մահվան առթիվ ցավակցում է ընտանիքին և Հայաստանի գրողների միությանը :
ՎՐԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ