ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ
![](https://wua.am/wp-content/uploads/2024/02/427971755_422400370292518_8881782641177109044_n.jpg)
20.02.2024
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐ
Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը ՀԳՄ հարակից Պոեզիայի պուրակում ժամանակակից գրողները գրքեր նվիրեցին Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտներին և ներկաներին: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը ողջունեց աշակերտներին և պատվոգիր հանձնեց դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Իզաբելա Խաչատրյանին: Աշակերտները նույնպես գրքեր նվիրեցին գրողներին: Օրը հագեցած էր գրքի և գրականության նկատմամբ սիրով ու հետաքրքրությամբ:
![](https://wua.am/wp-content/uploads/2024/02/428072374_1053987402558722_879155752136686551_n.jpg)