Արշակ Քոչինյան
Կյանքից հեռացել է Հայաստանի գրողների միության անդամ, բանաստեղծ Արշակ Քոչինյանը:
Արշակ Քոչինյանը հեղինակ է բանաստեղծական մի շարք ժողովածուների, նաև երգերի հեղինակ կատարող է: Նրա ստողծագործությունները արժանացել են գրական մրցանակների:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Կյանքից հեռացել է Արշակ Քոչինյանը
Կյանքից անժամանակ հեռացավ Հայաստանի
գրողների միության անդամ, բանաստեղծ, հեղինակային երգերի կատարող Արշակ Դերենիկի Քոչինյանը։
Ծնվել է 1962 թվականի սեպտեմբերի 8-ին Գուգարքի շրջանի Վահագնի գյուղում։
Սովորել է Կիրովականի Գաբրիել Սունդուկյանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում։
1981-ից 1983 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։
1986-ից 1988 թվականներին սովորել է Գրադարանների կենտրոնացված համակարգի ժողովրդական
համալսարանի արվեստի և գրականության բաժնում։
1994 թվականին մասնակցել է Արցախի պաշտպանական
գործողություններին։
1995 թվականին ունեցել է հեղինակային երգերի մենահամերգ։
2007-ից ՀԱԲ Վանաձորի խորհրդի անդամ է։
Աշխատել է տարբեր հիմնարկներում, այդ թվում՝ 1999-ից 2000 թվականներին Վանաձորի տիկնիկային
թատրոնում՝ որպես լուսային օպերատոր։
1997 թվականին պարգևատրվել է ՀՀ
պաշտպանության նախարարության «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով,
2009 թվականին՝ «Անմար կրակներ» ռազմահայրենասիրական ԲՀԿ-ի «Հայոց արծիվ» մեդալով,
2011 թվականին՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Ծովակալ Իսակով» մեդալով։
Արշակ Քոչինյանի
ստեղծագործությունները տպագրվել են ամսագրերում, անթոլոգիաներում, թերթերում։
Արշակ Քոչինյանի բանաստեղծությունների առաջին՝ «Հիշողության հայելի» ժողովածուն
տպագրվել է 1994 թվականին, երկրորդ՝ «Բեստիարներ» ժողովածուն՝ 2004-ին, երրորդ
գիրքը՝ «Բեստիարներ-եռագրություն»՝ 2010-ին։ Նրա բանաստեղծությունների վերջին՝
«Քնար քերթության» գիրքը տպագրվել է 2020 թվականին։
1999 թվականին
արժանացել է «Մխիթար Սեբաստացի» գրական
մրցանակի։
Հայաստանի գրողների միությունը վշտակցում է Արշակ Քոչինյանի հարազատներին և
գրչակից ընկերներին։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ