ԱՆՑՈՒՄ ԿՅԱՆՔՈՎ

ԱՆՑՈՒՄ ԿՅԱՆՔՈՎ

Նոյեմբերի 30-ին ՀԳՄ կլոր սրահում տեղի ունեցավ Նանեի «Անցում կյանքով» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:  Բացման խոսքում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը շնորհավորեց Նանեին գրքի հրատարակման առթիվ և արժևորեց  ոչ միայն նրա պոեզիան, այլև արձակն ու հրապարակագրությունը: Միջոցառումը վարում էր բանաստեղծուհի, գրքի խմբագիր Գոհար Գալստյանը: Ելույթ  ունեցան բանաստեղծներ Խաչիկ Մանուկյանը, Արևշատ Ավագյանը, Հակոբ Հարությունը,  բանաստեղծուհի Անուշ Վարդանյանը, արձակագիրներ Ալիս Հովհաննիսյանը, Պերճուհի Ավետյանը, Հովիկ Վարդումյանը, գրականագետներ Ֆելիքս Բախչինյանը, Կարինե Ռաֆայելյանը, բանաստեղծուհի,  թարգմանիչ  Գոհար Ռշտունին,  մանկագիրներ  Օլգա Դարյանը, Սաթենիկ Ղազարյանը և գուսան Հայկազունը: Գրքից  բանաստեղծություններ ընթերցեց Գայանե Սամվելյանը: Ավարտին ելույթ ունեցավ Նանեն: