Ապրիլի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքի դպրոցում տեղի ունեցավ ավանդական Մանկապատանեկան գրականության շաբաթի բացումը՝ ՀԳՄ պատվիրակության(ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի գլխավորությամբ ) մասնակցությամբ ։ Բացման խոսքով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։ Բացմանը ներկա էր և ելույթ ունեցավ ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Նա ողջունեց գրողներին և մանուկ ընթերցողներին։ Դդմաշենի դպրոցի աշակերտները ընթերցեցին մանկագիրների ստեղծագործություններից։ Ելույթ ունեցան և բանաստեղծություններ կարդացին բանաստեղծներ Անուշ Վարդանյանը, Խաչիկ Մանուկյանը, Օլգա Դարյանը, Սաթենիկ Ղազարյանը, Զեմֆիրա Ենոքյանը(մանկագիր տարածաշրջանից), ինչպես նաև արձակագիր, հրապարակախոս Տիգրան Նիկողոսյանը։