2017 Թ. ՀԳՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ Գրական ցերեկույթներ, հանդիպումներ ՀԳՄ նախագահի մասնակցությամբ

2017 Թ. ՀԳՄ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ
Գրական ցերեկույթներ, հանդիպումներ ՀԳՄ նախագահի մասնակցությամբ

1.ՀԳՄ ամենամյա մրցանակների հանձնում գրողներին
2.ՀԳՄ նախագահության անդամների հանդիպումը ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ (փոխհամագործակցության հուշագրի ստորագրում)
3.Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի հանձնում բանաստեղծ, արձակագիր Արմեն Շեկոյանին
4.Գիրք նվիրելու օրվա առթիվ ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը և պատվոգրերի հանձնում լրատվամիջոցներին ու լրագրողներին
5.Գիրք նվիրելու օրվա առթիվ գրողների հանդիպումները Երևանի և մարզերի դպրոցներում և գրադարաններում
6.ՀԳՄ 4-րդ հեռուստամարաթոն Հ2 հեռուստաընկերությամբ
7.Ընթերցանության օլիմպիադայի մարզային փուլը ՀԳՄ-ում
8. Ծովակալ Իսակովի անվան դպրոցի 3-րդ դասարանի աշակերտների հանդիպումը մանկագիրների հետ ՀԳՄ-ում
9.Գրական ընթերցումներ. հատվածներ Իվ Բոնֆուայի և Ժերար դը Ներվալի ստեղծագործություններից։ Ներկայացնում է բանաստեղծ, թարգմանիչ Շուշան Թամրազյանը
10.Գրողների հանդիպումը սիրիահայ երեխաների հետ
11.ՀԳՄ բարերարների տախտակին բարերար Նվեր Մնացականյանի անվան ամրագրման արարողությունը
12.ՀԳՄ անդամների շախմատի մրցման առաջնություն ՀԳՄ Կլոր սրահում
13.«Հաղթանակների մայիս» – բանաստեղծները ՀԳՄ պուրակում կարդում են հաղթանակներին նվիրված բանաստեղծություններ
14.Երիտասարդ գրողների 15-րդ համաժողովը Ծաղկաձորում
15.Թարգմանական գրականության հարցերին նվիրված լիանիստ
16.Հանդիպում սփյուռքահայ ուսուցիչների պատվիրակության հետ
17.Իրինա Գյուլնազարյանի անվան մրցանակների հանձնում երիտասարդ ստեղծագործողներին
18.ՀԳՄ նախագահի մամլո ասուլիսը՝ նվիրված Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովին
19.Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովը Ծաղկաձորում
20.Համաժողովի մասնակիցների հանդիպումը ՀԳՄ գրական մամուլի աշխատակիցների հետ
21. Լևոն Անանյանի անվան մրցանակների հանձնում երիտասարդ ստեղծագործողներին
22. Ծաղկաձորում ՀԳՄ մասնաճյուղերի նախագահների հանդիպումը ՀԳՄ ղեկավարության հետ։

ՇՆՈՐՀԱՆԴԵՍՆԵՐ
1.Հ. Հեսսեի «Հուլունքաշար» վեպի և Ֆ. Կաֆկայի «Օրագիրը» գիտական մենագրության (թարգմանիչ Արա Առաքելյան)
2.«Հայաստանի սիրտը… բանաստեղծություններ և ուրիշ ոչինչ» (հայ ժամանակակից պոեզիան գերմաներեն) ժողովածուի
3.«Նորք» հանդեսի 2017 թ. առաջին համարի՝ նվիրված արձակագիր Ռուբեն Հովսեփյանի հիշատակին
4.Բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանի «Վիպական ժամանակների կնճիռը» գրքի
5.«Գրական Համշեն» անթոլոգիայի
6.Արձակագիր Սամվել Բեգլարյանի «Ցուրտ երկիր, տաք կացարան» պատմվածքների ժողովածուի
7.Արձակագիր Արտակ Ավագյանի «Ինտրիգ» վիպակի
8.Գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» մենագրության
9.Արձակագիր, դրամատուրգ Ռոլանդ Շառոյանի «Էրգրի աստվածները» և «Բառերի խրխինջը» գրքերի
10.Բանաստեղծ Սամվել Մարգարյանի «Հերոսապատում» գրքի
11.Բանաստեղծ Գագիկ Սարոյանի «Լրումը խճապատկերի» ժողովածուի։

ԳՐՈՂՆԵՐԻ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐ
1.Բանաստեղծ Վարդան Վանատուրի ծննդյան 80-ամյակը ՀԳՄ Կլոր սրահում
2.«Չարենցյան ընթերցումներ»՝ նվիրված գրականագետ Վազգեն Գաբրիելյանի ծննդյան 80-ամյակին ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում
3.Բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 70-ամյակը ՀԳՄ Մեծ դահլիճում (ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ), ինչպես նաև Կապանում
4.Արձակագիր Վահագն Մուղնեցյանի ծննդյան 70-ամյակը ՀԳՄ Մեծ դահլիճում (ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ)
5.Բանաստեղծ, մանկագիր Յուրի Սահակյանի ծննդյան 80-ամյակը ՀԲԸՄ-ի դահլիճում (ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ)
6.Արձակագիր Դավիթ Սարգսյանի ծննդյան 60-ամյակը ՀԳՄ Մեծ դահլիճում
7.Արձակագիր Ներսես Խառատյանի ծննդյան 70-ամյակը ՀԳՄ Կլոր սրահում
8.Արձակագիր Էդուարդ Խաչիկյանի ծննդյան 60-ամյակը ՀԳՄ Կլոր սրահում
9.Թարգմանչուհի Մաղվալա Գեուրկովնայի ծննդյան 75-ամյակը Կլոր սրահում։

ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐ
1.Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակի առթիվ երթ դեպի գրողի շիրիմը
2.Վահան Տերյան – 132, այց շիրմին
3.Եղիշե Չարենց – 120, այց հուշարձանին
4.Արձակագիր Հրաչյա Մաթևոսյան – 80, այց շիրմին և ցերեկույթ ՀԳՄ-ում
5.Բոլնիս-Խաչենում աղայանական ավանդական օրվան ՀԳՄ-ի մասնակցություն
6.Պերճ Պռոշյան – 180 (ՀԳՄ անդամների մասնակցությունը գրողի թանգարանում տեղի ունեցած հանդիսությանը)
7.Սևակյան պոեզիայի օր Զանգակատանը (ՀԳՄ պատվիրակության և ՀԳՄ Արարատի բաժանմունքի մասնակցություն)
8.«Իմ Չարենցը» գրական ցերեկույթ՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 120-ամյակին
9.Բանաստեղծ Սիփան Շիրազի ծննդյան 50-ամյակին նվիրված հիշատակի ցերեկույթ
10.Բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի պոեզիայի երեկոն
11.Թարգմանչաց տոն Օշականում
12.Ավետիք Իսահակյանի մահվան 60-ամյակի առթիվ այց շիրմին
13.Եղիշե Չարենցի մահվան օրվա առթիվ այցելություն հուշարձանին
14.Դերենիկ Դեմիրճյանի ծննդյան 140-ամյակի առթիվ ցերեկույթ Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանում
15.Այցելություն պանթեոն՝ արձակագիր Ռուբեն Հովսեփյանի մահվան տարելիցի առթիվ։

ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
1.Հանդիպում արձակագիր Պերճուհի Ավետեանի հետ (Սիրիա, Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում)
2.Հանդիպում արձակագիր, թարգմանիչ Արամ Արսենյանի հետ Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
3.Նար-Դոսի ծննդյան 150-ամյակի առթիվ գիտական նստաշրջան Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում ՀԳՄ-ի հետ համատեղ
4.«Ծիրանատոնը յոթ մուսաների այգում», ՀԳՄ, Մշակույթի հայկական ֆոնդ և ՀՀ Արագածոտնի մարզի գրական մշակութային միավորում
5.Մանկապատանեկան գրականության շաբաթի օրեր (ՀԳՄ և Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան)
6.Բանաստեղծ Ավիկ Դերենցի (ԱՄՆ) երկհատորյակի շնորհանդեսը Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
7.Բանաստեղծ Յուրի Սահակյան ծննդյան 80-ամյակին նվիրված ցերեկույթ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
8.Մատենագետ Հովսեփ Նալբանդյանի (ԱՄՆ) հետ հանդիպում Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
9.Բանաստեղծ Արևշատ Ավագյանի «Տիեզերքի սրտխփոցը» գրքի շնորհանդեսը Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
10.«Աշնանային ռիթմեր» պոեզիայի ցերեկույթ Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
11.Արձակագիր Ռոլանդ Շառոյան – 65. գրական ցերեկույթ Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
12.Բանաստեղծուհի Հերմինե Նավասարդյանի «Ջրից և հոգուց» բանաստեղծական ժողովածուի շնորհանդեսը Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում։

ՍՓՅՈՒՌՔ-ՀԱՅՐԵՆԻՔ
1.Բանաստեղծուհի Ագնեսի (ԱՄՆ) «Ընտրանի» ժողովածուի շնորհանդեսը ՀԳՄ-ում
2.Հրապարակախոս Վահե Մեսրոպյանի (ԱՄՆ) «Ինչ ենք ասելու» գրքի շնորհանդեսը ՀԳՄ-ում
3.Հրապարակախոս, արձակագիր Անժելա Սահակյանի (Ֆրանսիա) «Ճշմարտության պարտադրանքով» ժողովածուի շնորհանդեսը ՀԳՄ-ում
4.Բանաստեղծ, դրամատուրգ Հրանդ Մարգարյանի (ԱՄՆ) «Խրիմյան Հայրիկ» պիեսի բեմադրությունը ՀԳՄ Մեծ դահլիճում
5.Հանդիպում գիտնական, պատմաբան Էդիկ Բաղդասարյանի (Կանադա) հետ, ՀԳՄ-ում
6.Մանկագիր Ֆիրա Ակյանի (ԱՄՆ) գրքերի շնորհանդեսը «Առնո Բաբաջանյան» համերգասրահում
7.Արձակագիր Սոնյա Խաչատրյան-Ստրալեցկիենեի (Լիտվա) գրքերի շնորհանդեսը ՀԳՄ-ում։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ
1.Թբիլիսիում հանդիպում մտավորականների հետ
ա) Մասնակցություն Վարդատոնին
բ) Թբիլիսիի պետհամալսարանում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդ. Միլիտոնյանի «Մարդը և կրկեսը» գրքի և «Վրացական պոեզիա» անթոլոգիայի շնորհանդեսը։
գ) բանաստեղծ, թարգմանիչ Գագիկ Դավթյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հանդիսություն
2.Տերյանական ավանդական օր Գանձայում։

ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՅԼ ՎԱՅՐԵՐՈՒՄ ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԵԼՈՒՅԹՆԵՐ
1.«Հրանտ Դինք. 10 տարի անց» (հանդիսություն ՀՀ սփյուռքի նախարարությունում)
2.Հարցազրույց «Կենտրոն» հեռուստատեսությամբ՝ ՀԳՄ 2017 թ. ծրագրերի մասին
3.Հարցազրույց «Հանրային ռադիոյին». տարեկան ծրագրերի ամփոփում
4.Հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում
5.Արվեստաբան Սարիկ Սարյանի ծննդյան օրվան նվիրված ցերեկույթ Մ. Սարյանի տուն-թանգարանում։
6.Արձակագիր Զորի Բալայանի «Խոստովանանք» ֆիլմի դիտում Սլավոնական համալսարանում
7.Մասնակցություն ԵԿՄ համագումարին
8.Մանկական գրքի ցուցահանդես Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
9.Բանաստեղծ Յուրի Սահակյանի ռուսերեն գրքի շնորհանդեսը Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
10.Հանդիպում Դ. Վարուժանի և Ա. Չեխովի անվան դպրոցների աշակերտների հետ
11.«Հայոց լեզուն դասագրքերում». գիտաժողով ՀՀ ԳԱԱ-ում
12.Ելույթ Հ2 հեռուստաընկերությամբ
13.Մասնակցություն «Երգ-երգոց» ծրագրին՝ նվիրված Վազգեն Սարգսյանին
14.Մարտիրոս Սարյանի ծննդյան օրվա առթիվ այց հուշարձանին և պանթեոն՝ շիրմին։
15.«Տեսակետ» ակումբում հարցազրույց՝ նվիրված ՀԳՄ 4-րդ մարաթոնին
16.Մանկագիր Մ. Թարյանի անվան մանկապարտեզի բացում
17.Ապրիլյան պատերազմի մասնակից, զոհված զինվոր Բագրատ Ալեքսանյանի «Վերադարձ» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
18.Ասուլիս «Արմենպրես»-ում Ռուզան Տոնոյանի հետ՝ նվիրված Հ.Ք. Անդերսենի մրցանակաբաշխությանը
19.Այց Գյումրի (հանդիպում մարզային բաժանմունքի անդամների հետ և բանաստեղծ Սամվել Մարգարյան – 65)
20.Արա Աբրահամյան – 60 (երեկո Մոսկվայի տանը)
21.Հանդիպում թիվ 174 դպրոցի աշակերտների հետ
22.Բանաստեղծ Հովիկ Գրիգորյանի ծննդյան 60-ամյակը Մալաթիայի Հայորդաց տանը
23.Բանաստեղծ Կորյուն Առաքելյանին նվիրված երեկո Արամ Խաչատրյան համերգասրահում
24.Բանաստեղծ Հրաչյա Բեգլարյանի հիշատակին նվիրված ցերեկույթ «Վարդանանք» կրթահամալիրում
25.Հանդիպում Լևոն Միրիջանյանի անվան դպրոցի աշակերտների հետ
26.Անդերսենի մրցանակաբաշխության առիթով հանդիպում Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի երեխաների հետ
27.Վ. Թեքեյանի անվան մրցանակաբաշխություն
28.Փ. Թերլեմեզյանի «Կյանքիս հուշեր» գրքի շնորհանդեսը
29.Նոր ցուցադրություններ Ե. Չարենցի տուն-թանգարանում
30.Մանկագիր Նունե Սարգսյանի (Մեծ Բրիտանիա) մանկական գրքի շնորհանդեսը ՀՀ սփյուռքի նախարարությունում
31.Vesti.am-ին հարցազրույց Արա Աբրահամյանի՝ «Հայը 21-րդ դարասկզբին» գրական մրցանակաբաշխության մասին
32.Թբիլիսիում Հովհ. Թումանյանի տան բացման արարողություն (ՀԳՄ նախագահի մասնակցությամբ)
33.Պաշտպանության նախարարության հանրային խորհրդի նիստ
34.ՀԳՄ-ում հանդիպում Լայպցիգի գրքի միջազգային տոնավաճառի տնօրենի հետ
35.Է. Միլիտոնյանի «Սկանդինավյան կրուիզ» գրքի շնորհանդեսը Ֆ. Նանսեն կենտրոնում
36.Գևորգ Հակոբյանի (ԱՄՆ) «Ստամբուլի հայ կրթական հաստատությունները» գրքի շնորհանդեսը ՀՀ սփյուռքի նախարարությունում
37.Հանդիպում ՀՀ Արագածոտնի Վ. Պետրոսյանի անվան մարզային գրադարանում
38.Սևանի ստեղծագործական տանը նվիրված տրինալիե, ցուցահանդես
39.«Բագին» – 55՝ «Քլաբ» սրճարանում
40.Արձակագիր Ռուբեն Հովսեփյանին նվիրված երեկո Կոմիտասի թանգարանում
41.Գյումրիում Արարատ Մկրտումյանի անվան մրցանակների հանձնում երիտասարդ ստեղծագործողներին
42.Մասնակցություն Սփյուռք-Հայաստան համաժողով
43.Բանաստեղծ Ռոբերտ Եսայանի (Արցախ) պոեզիային նվիրված ցերեկույթ Ավ. Իսահակյանի անվան կ/գ-ում
44.Հանդիպում Անուշ Նագգաշյանի հետ Կամերային երաժշտության տանը
45.Գիտաժողով՝ «Վերանայելով սովետական մոդեռնիզմը»՝ նվիրված գրողների Սևանի ստեղծագործական տանը, Խնկո-Ապոր անվ. գրադարանում
46.Ընդունելություն ՀԳՄ-ում. հյուրեր ԻԻՀ դեսպանատան մշակույթի կենտրոնից
47.Մասնակցություն Երևանում ռուսական եկեղեցու բացման արարողություն
48.Արձակագիր, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթ Ազգային գրադարանում
49.Հայագիր և օտարագիր գրողների 6-րդ համաժողովի մասնակիցների հետ հանդիպում ՀՀ սփյուռքի նախարարությունում
50.Դիանա Համբարձումյանի «Փեակների տարաբախտությունը» վեպի շնորհանդեսը Երևանի Կամերային թատրոնում
51.Ստեղծագործական միությունների նախագահների հանդիպում ՀԳՄ-ում
52.Կարեն Դեմիրճյան – 85՝ ցերեկույթ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
53.Մ. Սարյանի տուն-թանգարանի 50-ամյակը
54.Ավ. Իսահակյանի ծննդյան 142-ամյակը. ցերեկույթ տուն-թանգարանում։
55.Բակուրի նկարչական աշխատանքների ցուցահանդես ՀՀ նկարիչների միությունում
56.Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրվան նվիրված ցերեկույթ Թալինի շրջանի Աշնակ գյուղում
57.ՀՀ հանրագիտարանի խմբագիր Հովհաննես Այվազյանի ծննդյան օրվան նվիրված հանդիսություն ՀՀ ԳԱԱ-ում
58.ՀՀ մշակույթի նախարարությունում 2018 թ. ծրագրերի քննարկում
59.ՀԳՄ նախագահի հանդիպումը Ավանի թիվ 171 դպրոցի աշակերտների հետ
60.Բանաստեղծ Հրաչյա Թամրազյանի ծննդան օրվան նվիրված ցերեկույթ Ռուսական արվեստի թանգարանում
61.Արձակագիր Լևոն Խեչոյանի «Սև գիրք, ծանր բզեզ» վեպի շնորհանդեսը «Նոյյան տապան» գրախանութում։

ՀԳՄ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲԱԺԻՆ