ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Արձակագիր, թարգմանիչ, ՀԳՄ անդամ 1972թ.

Ծնվել է 1942թ. մարտի 27-ին, Երևանում։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը: Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ աշխատել է Մեղրաձոր (այժմ` ՀՀ Կոտայքի մարզ) գյուղի միջնակարգ դպրոցում, աշխատել է նաև «Հայաստան» հրատարակչությունում (1966-67), եղել է «Պիոներ» (այժմ` «Աղբյուր») ամսագրի պատասխանատու քարտուղար (1967-74 և 1978-81), ՀԳՄ վարչության քարտուղար (1986-94):
Նրա վեպերի և վիպակների հիման վրա «Հայֆիլմ» կինոստուդիան նկարահանել է ֆիլմեր, ինչպես նաև մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝ նրա գրած սցենարներով։ Վ. Գրիգորյանի ստեղծագործությունները գրական մամուլում և առանձին գրքերով լույս են տեսել ռուսերեն, էստոներեն, լիտվերեն, բուլղարերեն, լեհերեն, սլավոներեն։
Հեղինակ է 26 գրքի։

ԵՐԿԵՐ
1. Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում, Եր., 2012։
2. Ոստանի վերջին ճամփորդությունը, Եր., 2009։
3. Ժամանակի գետը, Եր., 2009։
4. Ադամամութ, Եր., 1984։
5. Տեղատվություն, Եր., 1976։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ռուսերենից, լիտվերենից)
1. Ալեքսանդր Միլն, Վինի Թուխը և բոլորը-բոլորը, Եր., 1988, 1972։
2. Յուզոաս Բալտաշիս, Ասք Յազայի մասին (վեպ, թարգմանություն հեղինակակից Նորա Գրիգալավիչյուտե), Եր., 1987։
3. Յոնաս Ավիժյուս, Կորուսյալ օթևան (վեպ, թարգմանության համահեղինակ Նորա Գրիգալավիչյուտե), Եր., 1981։
4. Վասիլ Բիկով, Ապրեինք մինչև լուսաբաց։ Կոթող (վիպակներ), Եր., 1976։

ՊԱՐԳԵՎՆԵՐ
1. 2009 թ. «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է ՀՀ պետական մրցանակի։
2. 2009 թ. «Ժամանակի գետը» վեպի համար արժանացել է Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակի։
3. 2002թ. «Թռչունի հոգին» ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ արձակի ամենամյա մրցանակի։
4. 1984թ. «Ադամամութ» վեպի համար արժանացել է Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Երևան 9, Տերյան 59, բն. 24
հեռ. բն.՝ 58-24-15
ք. Վիլնյուս, էլ. փոստ՝ vahagngrigoria@hotmail.ru