ՍՈՒՍԱՆՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Արձակագիր, ՀԳՄ անդամ 2003թ.

Ծնվել է 1963թ. փետրվարի 15-ին, Վարդենիսի շրջանի Կարճաղբյուր գյուղում (այժմ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ)։
Ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է Հայաստանի մամուլի կոմիտեում և հանրապետական մամուլում։ Տպագրվել է հայաստանյան՝ հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակվող գրական պարբերականներում և թերթերում, ինչպես նաև սփյուռքում լույս տեսնող հայալեզու ամսագրերում։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, պարսկերեն, ղազախերեն, հունարեն, ռումիներեն, գերմաներեն, արաբերեն, ‎ֆրանսերեն, վրացերեն, ուկրաիներեն և տեղ են գտել USAID-ի հովանավորությամբ հրատարակված «Ժամանակակից Հայաստանի կին գրողների ստեղծագործություններ», ինչպես նաև Հարավային Կովկասի գրողներն ընդդեմ պատերազմի «Ապրելու ժամանակը» ժողովածուներում, «Դրուժբա նարոդով», «Յուժնի Կավկազ» և մի շարք այլ օտարալեզու հանդեսներում։

ԵՐԿԵՐ

1. Խմբանկար մեռյալներով և անմահներով, Եր., 2013։
2. Քարտեզ առանց ցամաքի և ջրերի, Եր., 2010։
3. Լուրեր կյանքից, Եր., 2006։
4. Դարավերջի երկուշաբթին, Եր., 2002։
5. Հավերժություն, Եր., 1996։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2010 թ. «Քարտեզ առանց ցամաքի և ջրերի» վիպակն արժանացել է «Հայը 21-րդ դարասկզբին» մրցանակաբաշխության մրցանակի։
2. 2008 թ. «Խոսքը աշնան մասին է» ժողովածուն արժանացել է ՀԳՄ ամենամյա Դ. Դեմիրճյանի անվան մրցանակի։
3. 2006 թ. «Լուրեր կյանքից» ժողովածուն արժանացել է «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» գրական հիմնադրամի մրցանակի։

Հասցե՝ Երևան 54, Դավթաշեն 1-ին թաղամաս, 40 շենք, բն. 30
հեռ. բն. 36-64-23, բջջ. 077-89-46-26
էլ. փոստ՝ s-har@mail.ru, www.harsusanna@wordpress.com