Սոնա Վանի նոր գրքի շնորհանդեսը («Հայրս ասում էր»)

Երկու խոշոր նախաձեռնություն՝ մեկ վայրում։ Հոկտեմբերի 18-ին Արամ Խաչատրյան համերգային մեծ դահլիճի ճեմասրահում տեղի կունենա ամերիկահայ բանաստեղծուհի, հասարակական գործիչ Սոնա Վանի նոր՝ «Հայրս ասում էր» գրքի շնորհանդեսը (ժամը՝ 17:30), որին կհաջորդի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Ռեքվիեմ անապատի համար» ստեղծագործության համաշխարհային պրեմիերան՝ գրված Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի հիման վրա (ժամը՝ 19:00)։ Ռեքվիեմի մասին պաշտոնական տեղեկատվությունը՝ այստեղ։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ 

Կամերային և սիմֆոնիկ երաժշտության երեկո

Հոկտեմբերի 18 19:00Արամ Խաչատրյան համերգասրահ

Մաս 1. Կամերային երաժշտություն

Անուշ Նիկողոսյան, ջութակ
Հայկ Մելիքյան, դաշնամուր

Ծրագրում
Շուման՝ Ջութակի և դաշնամուրի սոնատ թիվ 1
Շնիտկե՝ Ջութակի և դաշնամուրի սոնատ թիվ 1
Կոմիտաս՝ Մանրանվագներ ջութակի և դաշնամուրի համար

Ընդմիջում

Մաս 2. Սիմֆոնիկ երաժշտություն
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ
Դիրիժոր՝ Պրեմիլ Պետրովիչ (Խորվաթիա)

Արծվիկ Դեմուրչյան, սոպրանո
Նարինե Անանիկյան, մեցցո սոպրանո

«Հովեր» պետական կամերային երգչախումբ
Խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան

Ծրագրում
Շարաֆյան՝ «Ռեքվիեմ անապատի համար» մեցցո սոպրանոյի, սոպրանոյի, երգչախմբի և նվագախմբի համար ըստ Սոնա Վանի «Լիբրետո անապատի համար» պոեմի