ՍԱԹԵՆԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Արձակագիր, թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1989թ.

Ծնվել է 1946թ. նոյեմբերի 1-ին, Լենինականում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզ, քաղաք Գյումրի)։
Ավարտել է Լենինականի բժշկական ուսումնարանը, ապա ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը։ Աշխատել է ՀԳՄ պրոպագանդայի բյուրոյում, հրատարակչություններում («Արևիկ», «Անահիտ»), հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը։ Նրա ստեղծագործությունները տպագրվել են ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան մամուլում և հանդեսներում (Կահիրե «Արև»)։ Ի թիվս գեղարվեստական, արվեստի և մասնագիտական, վավերագրական գրքերի, թարգմանել և խմբագրել է իրավաբանական աշխատություններ։ Ռուսական մամուլում տրագրվել են նրա վիպակները և պատմվածքները, «Յունոստ» ամսագրում տպագրված նրա «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» «Կիևնաուչֆիլմը» վերածել է մուլտիպլիկացիոն կինոնկարի։
Հեղինակ է 9 գրքի։

ԵՐԿԵՐ

1. Մերկ ինչպես Ադամը (պատմվածքներ) Եր., 2013։
2. Այրված կենդանակերպ (վեպ), Եր., 2011։
3. Վերադարձ (պատմվածքների ժողովածու), Եր., 2006։
4. Քառասունվեց ահեղ հնդկացիներ (վիպակ), Եր., 1984։
5. Դաշտային ծաղիկներ (վիպակ), Եր., 1980։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Սերգեյ Յակովենկո, Զարուհի Դոլուխանյան և Պավել Լիսիցյան, Եր., 2012։
2. Սերգեյ Յակովենկո, Մոգական Զարուհի Դոլուխանյանը, Եր., 2012։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2006 թ. Մոսկվայի նոր իրավաբանական ինստիտուտի (ԾծՇԼ) կողմից արժանացել է Ոսկե մեդալի։
2. 2002 թ. Ճապոնիայում մանկապատանեկան պատմվածքի մրցույթում արժանացել է առաջին մրցանակի։
3. Երիտասարդ ստեղծագործողների քաղաքային ամենամյա մրցույթներում արժանացել է պատվոգրերի։

Հասցե՝ Երևան 19, Մ. Բաղրամյան 42, բն. 4
հեռ. բն. 22-80-95, բջջ. 094 28 80 89։