ՌՈՒԶԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Թարգմանչուհի, ՀԳՄ անդամ 1991 թ.

Ծնվել է 1959 թ. փետրվարի 3-ին, Երևանում։ Ավարտել է ԵՊՀ բանասիրական ‎‎ֆակուլտետի անգլերեն լեզվի և գրականության բաժինը։ Աշխատել է ՀԳՄ-ի թարգմանական բաժնում որպես թարգմանիչ-ռե‎ֆերենտ (1981-90 թթ.), ինչպես նաև «Նաիրի» հրատարակչության թարգմանչական բաժնում որպես խմբագիր (1990-94 թթ.)։ Անգլերեն է դասավանդում ԵՊՀ ռոմանագերմանական ‎ֆակուլտետում (1994 թ.-ից)։ Միաժամանակ ռուսերենից հայերեն է թարգմանել ռուս և օտարազգի գրողների ստեղծագործություններ։

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (անգլերենից)

1. Մարիո Պյուզո, Կնքահայրը, Եր., 1994։
2. Թրումեն Կապոտե, Նախաճաշ Թի‎ֆընիի մոտ, Եր., 1987։
3. Վիլյամ Սարոյան, Երկեր, Եր., 1986-1990։
4. Էռնեստ Հեմինգուեյ, Եվ ծագում է արևը (‎ֆիեստա), Եր., 1985։

Հասցե՝ Երևան 01, Սայաթ-Նովայի 5, բն. 17
հեռ.՝ բն. 58-11-08, բջջ. 091 40 60 14