ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ – 21-ՐԴ ԴԱՐ»

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ
«ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ – 21-ՐԴ ԴԱՐ»

Հայաստանի գրողների միությունը ՀՀԿ, ՌՀՄ, ՀՀՄՆ և Սփյուռքի նախարարության հետ համատեղ հայտարարում է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ 2016 թ. «ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ-21-ՐԴ ԴԱՐ» խորագրով համահայկական հերթական մրցանակաբաշխությունը՝ «Հայ ժողովրդի միասնությունը նրա պատմական հաջողությունների և հաղթանակների աղ­բյուրն է ու գրավականը» նշանաբանով, հետևյալ անվանակարգերում.
ԱՐՁԱԿ
ՊՈԵԶԻԱ
ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱ
ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Մրցույթին առաջարկվող երկերը գնահատվում են գեղարվեստական մակարդակի, հարցադրումների ու թեմաների այժմեականության և ինքնատիպության, ինչպես նաև բարոյափիլիսոփայական և հոգևոր արժեհամակարգի տեսան­կյունից:
Բոլոր տեքստերը պետք է լինեն անտիպ (նաև մամուլում չտպագրված) և ներկայացվեն ծածկանունով:
Մրցանակաբաշխությանը կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողները:
Նախատեսված են հետևյալ մրցանակները.
1. Արձակ (վեպ՝ նվազագույն ծավալը՝ 80 համակարգ­չային էջ, վիպակ և պատմվածաշար՝ 40 համակարգչային էջ):
2. Պոեզիա (նվազագույն ծավալը՝ 700 տող):
3. Դրամատուրգիա (նվազագույնը՝ 40 համակարգչային էջ):
4. Մանկապատանեկան գրականություն (արձակ՝ նվա­զա­գույնը՝ 40 էջ, չափածո՝ 700 տող):
5. Մրցանակ երիտասարդ (մինչև 35 տարեկան) գրողների ստեղծագործությունների համար (արձակ՝ նվազագույնը՝ 40 համակարգչային էջ, պոեզիա՝ 700 տող):

Արձակ
1-ին մրցանակ – 750.000 դրամ
2-րդ մրցանակ – 600.000 դրամ
3-րդ մրցանակ – 500.000 դրամ

Պոեզիա
1-ին մրցանակ – 750.000 դրամ
2-րդ մրցանակ – 600.000 դրամ
3-րդ մրցանակ – 500.000 դրամ

Դրամատուրգիա
1-ին մրցանակ – 475.000 դրամ
2-րդ մրցանակ – 300.000 դրամ
3-րդ մրցանակ – 200.000 դրամ

Մանկապատանեկան գրականություն
1-ին մրցանակ – 475.000 դրամ
2-րդ մրցանակ – 300.000 դրամ
3-րդ մրցանակ – 200.000 դրամ

Երիտասարդական գրականություն
Արձակ – 300.000 դրամ
Պոեզիա – 300.000 դրամ

Մրցանակային ֆոնդը կազմում է 7 միլիոն դրամ:
(7 միլիոն դրամի 10%-ը հատկացվում է կազմակերպ­չական ծախսերին):

Մրցանակաբաշխության նյութերը ներկայացնել ս.թ. սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը, Գրողների միության աշխատակազմի ղեկավարին:
Մրցանակաբաշխության արդյունքների ամփոփումը տեղի կունենա 2016 թ. հոկտեմբերին:
Հասցեն՝ Երևան, Բաղրամյան 3, հեռախոս՝ 56-45-70: