ԶԱՎԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, նկարիչ, լրագրող, ՀԳՄ անդամ 2009 թ.

Ծնվել է 1957 թ., փետրվարի 17-ին, Նոյեմբերյանի շրջանի Ջուջևան գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։
Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ‎ֆակուլտետը, ինչպես նաև հասարակական մասնագիտությունների ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժինը։
Ինստիտուտն ավարտելուց հետո մինչ օրս աշխատում է որպես մանկավարժ և լրագրող։
Կատարել է բազմաթիվ գրողների գրքերի նկարչական ձևավորումներ (Աբիգ Ավագյան, Անահիտ Սահինյան, Հրաչյա Քոչար, Նազարեթ Կիրակոսյան, Լիպարիտ Սարգսյան, Ստեփան Պողոսյան, Սամվել Բեգլարյան և ուրիշներ)։
Արվեստասերների դատին է հանձնել բազմաթիվ ցուցահանդեսներ Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում։ Տպագրվել է ալմանախներում («Գրական Տավուշ», «Արևածաղկի դաշտ»)։

ԵՐԿԵՐ

1. Անհանգիստ անդորրություն, Եր., 2008։
2. Դրախտավայր, Եր., 2001։
3. Խռովք և հրճվանք, Եր., 1999։
4. Երկնալույս, Եր., 1999։

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2008 թ. «Անհանգիստ անդորրություն» գիրքն արժանացել է Մկրտիչ Սարգսյանի անվան մրցանակի։

Հասցե՝ Տավուշի մարզ, գյուղ Ջուջևան
հեռ.՝ բն. 6-31-94, բջջ. 093 27 40 57