ԶԱՎԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Գրականագետ, բան. գիտ. դոկտոր, պրո‎ֆեսոր, ՀԳՄ անդամ 1980թ.

Ծնվել է 1933 թ. նոյեմբերի 16-ին, Իջևանի շրջանի Խաշթառակ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզ)։
Ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան։ Դասախոսում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Մասնակցել է գրականության պատմության և տեսության տարբեր հարցերին վերաբերող մեկ տասնյակ կոլեկտիվ մենագրությունների ստեղծման աշխատանքներին, «La poisie Armenienne Anthologie, Paris, 1973», «Մարգարիտներ հայ քնարերգության» (1973), Հովհ. Թումանյանի հոբելյանական քառահատորի (1968), Դ. Դեմիրճյանի ակադեմիական հրատարակության բնագրերի պատրաստմանը, ծանոթագրմանը։ Հեղինակ է մի շարք գրքերի (13), գիտական աշխատությունների, դպրոցական և բուհական դասագրքերի։

ԵՐԿԵՐ

1. Ե դարի հայ պատմագրության տարեգրությունը, Եր., 2013
2. Նարեկացու մատյանը, Եր., 2004։
3. Խորենացին մշակույթի գիտակցության մեջ, Եր., 2001։
4. Մարդը ե դարի գրականության մեջ, Անթիլիաս, 1994։
5. Հայ պատմավեպի պոետիկան, Եր., 1987

ՊԱՐԳԵՎՆԵՐ

1. 2013 թ. «Ե դարի հայ պատմագրության տարեգրությունը» աշխատության համար արժանացել է ՀԳՄ ամենամյա Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակի։
Հասցե՝ Երևան 26, Արշակունյաց 50/1, բնակարան 33
հեռ. բն. 48-80-28, բջջ. 077-319-367։