ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ՀԳՄ անդամ 2007 թ.

 Ծնվել է 1968թ. հունվարի 16-ին Երևանում: Ավարտել է Երևանի Աբովյանի անվ. մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: Դասավանդում է ԵՊԲՀ հայոց լեզվի ամբիոնում: Հեղինակ է 11 գրքի, որոնցից 2-ը տպագրվել են Ճապոնիայում: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները թարգմանվել և տպագրվել են 31 լեզուներով, «Ագռավն ասաց» պիեսը 2 անգամ բեմադրվել է տարբեր ռեժիսորների կողմից և ներկայացվել Թբիլիսիի հայկ. պետ. դրամատիկական, Գրիբոյեդովի անվ. ռուսական և Հայաստանի տարբեր թատրոններում: Գրական միջազգային տարբեր ծրագրերի և փառատոնների մասնակից է (Ավստրիա, Իտալիա, Շվեյցարիա, Ճապոնիա, Չինաստան), արժանացել է տարբեր մրցանակների և պատվոգրերի: Բրյուսելի Պ.Բոգդանի գրողների միջազգային ասոցիացիայի` IWA-ի անդամ է (2016թ), Ճապոնիայի ”JUNPA’’ գրողների միության անդամ է (2018թ.),Կոլումբիայի Արվեստների միացյալ ազգությունների կազմակերպության Unilettras-ի անդամ (2020թ.), Maison Naaman pour la Culture ի անդամ: Կատարել է թարգմանություններ անգլոամերիկյան, ինչպես նաև ժամանակակից չինական, ճապոնական և եվրոպացի հեղինակների պոեզիայից:

ԵՐԿԵՐ

  1. Փախուստ ծառերի մոտ, 2019թ.
  2. Duet Of Drops, 2018, Kyoto (ճապոներեն)
  3. Հազար տարվա կարոտ, Եր. 2016թ.
  4. Դարձ դեպի երկինք, Եր. 2016թ.
  1. Հե’յ, Նո’յ, Եր. 2012թ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ

  1. 2018-ին արժանացել է Բրյուսելի գրողների միջազգային ասոցիացիայի գրական մրցանակին` «Գրականության մեջ բարձր որակի, կատարողականության ու մարդասիրության համար»:
  2. 2019թ-ին «Փախուստ ծառերի մոտ» ժողովածուն արժանացել է ՀԳՄ 2019 մրցանակի՝ պոեզիայի անվանակարգում:
  3. 2019թ.-ին Երևանյան Բուքֆեսթ 2019 ամենամյա մրցանակաբաշխությանը արժանացել է առաջին կարգի մրցանակի «Դրամատուրգիա» անվանակարգում՝ «Ագռավն ասաց» պիեսի համար:
  4. 2020թ.-ին արժանացել է «Նաջի Նաաման 2020 » միջազգային մրցանակին «Ստեղծագործական մրցանակ» անվանակարգում:
  5. 2020թ. արժանացել է Unilettras կազմակերպության «Բարի կամքի դեսպան» կոչման: (Ambassador of good will of Naciones Unidas de las Letras, Columbia).

Հասցե. Երևան, Դ. Մալյան 9, բն. 37
Էլ.հասցե armsisyan@gmail.com, armsisyan@mail.ru
Հեռ.  077576995